Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/0257/05/23 վարչական գործով

23.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վարչական դատարան
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

0026, ք. Երևան, Գարեգին Նժդեհի փող. 23, հեռ.՝ (+37410)-49-48-07,
Էլ. փոստ՝ varchakan@court.am
ԴԴ-9-Ե-___________ 0026 ք.Երևան, Գ.Նժդեհի 23
Վարչական գործ թիվ ՎԴ/0257/05/23 «16» օգոստոսի 2023թ.

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Երրորդ անձինք՝Կարապի Լիճ ՍՊԸ-ին
(ք. Երևան, Թումանյան փ., 21/2)


Դուք, որպես երրորդ անձ, հրավիրվում եք ըստ հայցի «Վան Բիզնես Կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք՝ Գագիկ Հովսեփյան, Ալբերտ Հովսեփյան, Կարապի Լիճ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն՝ Երևանի քաղաքապետարանի 15.11.2022 թվականի թիվ 01/18-Դ-87659-2033 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով նշանակված նախնական դատական նիստին, որը տեղի է ունենալու 08.02.2024 թվականին, ժամը 15:00-ին՝ ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 12):
Միաժամանակ, տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։
Բացի այդ, հայտնվում է, որ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:



ԴԱՏԱՎՈՐ Վ. ՄԻՔԱԵԼՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՇՈՒՇԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-494807 /216/

Էլ. փոստ`