Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/3754/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցում

23.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Պատասխանող՝ <<Ագազոս>> ՍՊԸ-ին
/ՀՀ, ք.Երևան, Էրեբունի, Վ.Աճեմյան փողոց, 1-ին նրբանցք, 4/5 շենք, 4 բնակարան/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում ըստ հայցի Սամվել Թեմուրի Քալաշյանի ընդդեմ <<Ագազոս>> ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի՝ վերջնահաշվարկի գումարի, վերջնահաշվարկի գումարի վրա հաշվարկված տույժի, հարկադիր պարապուրդի, աշխատանքում չվերականգնելու դիմաց միջին ամսական աշխատավարձի տասներկուապատիկի չափով հատուցման գումարների բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԴ2/3754/02/23 քաղաքացիական գործը:

2023թ. նոյեմբերի 23-ին, ժամը 11:45-ին կայացած նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024թ. մայիսի 30-ին, ժամը 10:45-ին (ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 7), և անհրաժեշտ է նշված օրը և ժամին ապահովել ներկայացուցչի մասնակցությունը /անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով և դրանց պատճեններով/ վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես պատասխանող /ներկայացուցիչ/:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169 հոդվածի 6-րդ մասով և 199 հոդվածով սահմանված կարգով՝ ուղարկվում է թիվ ԵԴ2/3754/02/23 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2023թ. նոյեմբերի 23-ի որոշումը:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)

Էլ. փոստ`