Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԿԴ2/0669/02/20 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

24.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ԿԴ2/0669/02/20



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի
դեպոնացման մասին ծանուցում


Դանիել Ղևոնդյանին
/ՀՀ Կոտայքի մարզ, ք․ Աբովյան, Տարտուի փողոց, 1 շենք, 10 բն․/


Թիվ ԿԴ2/0669/02/20 քաղաքացիական գործով, ըստ հայցի` «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության ընդդեմ Գեղամ Սեյրանի Ղանդոյանի և Դանիել Նորայրի Ղևոնդյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության ներկայացուցչի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Վերաքննիչ բողոքը ՀՀ քաղաքացիական դատարանի /նախագահությամբ դատավոր Լ. Գրիգորյան, դատավորներ Մ․ Հարթենյան, Ս․ Սահակյան/ 03.11.2023 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Սույնով դուք տեղեկացվում եք, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ քաղաքացիական դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով:


Դատավորի օգնական՝ Ա. Խուդինյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 494811 /328/

Էլ. փոստ`