Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/8489/05/23 վարչական գործով

28.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված




Վարչական գործ թիվ ՎԴ/8489/05/23

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01 նոյեմբերի 2023թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ դատավոր Ելենա Առաքելյան, ծանոթանալով Ոստիկանության կողմից ներկայացված հայցադիմումին և դրան կից փաստաթղթերին,

ՊԱՐԶԵՑ

Ոստիկանությունը 24․10․2023թ․ հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Կարեն Արմենակի Ենոքյանի՝ խնդրելով Կարեն Արմենակի Ենոքյանին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172․3-րդ հոդվածի պահանջներով ենթարկել վարչական պատասխանատվության:
Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը և կից փաստաթղթերը՝ ՀՀ վարչական դատարանը եզրակացրեց, որ դրանք ներկայացվել են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ, 74-րդ հոդվածների, 215-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջների պահպանմամբ, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին։
Տվյալ դեպքում դատարանը համարում է, որ սույն գործը նախապատրաստված է, ուստի պետք է նշանակել դատաքննության։
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ, 90-րդ, 123-րդ հոդվածներով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ ՀՀ վարչական դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Ոստիկանության հայցադիմումն ընդդեմ Կարեն Արմենակի Ենոքյանի՝ Կարեն Արմենակի Ենոքյանին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172․3-րդ հոդվածի պահանջներով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, ընդունել վարույթ։
2. Սույն վարչական գործը նշանակել դատաքննության 04.04.2024 թվականին՝ ժամը 12:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (ք.Երևան, Գ.Նժդեհի 23, 1-ին հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 2):
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ ԵԼԵՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հասցե` Գարեգին Նժդեհի փող., 23 շենք

Հեռ..` +374-10-49-48-07

Էլ. փոստ`