Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/7227/05/23 վարչական գործով

28.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված




Վարչական գործ թիվ ՎԴ/7227/05/23

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԱՊԱՑՈՒՅՑ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

22 սեպտեմբերի 2023թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` դատավոր Ելենա Առաքելյան, ծանոթանալով Պարգև Ռուբիկի Մանուկյանի կողմից ներկայացված հայցադիմումին և դրան կից փաստաթղթերին,

ՊԱՐԶԵՑ

Պարգև Ռուբիկի Մանուկյանը 14.09.2023թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի՝ խնդրելով ամբողջությամբ վերացնել Խաչատուր Վլադիմիրի Ասատրյանի անվամբ ք․ Երևան, Նոր Նորք Ս․ Քոչարյան փողոց 8 շենք 53 բնակարան հասցեի անշարժ գույքի նկատմամբ 13․09․2023թ․ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը և կից փաստաթղթերը՝ ՀՀ վարչական դատարանը եզրակացրեց, որ դրանք ներկայացվել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ, 74-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանում վիճարկման հայցերով գործերի քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի համաձայն՝ գործը չի կարող քննվել գրավոր ընթացակարգով, եթե՝ 1) առկա է դատավարության մասնակիցներին, վկաներին, փորձագետին հարցաքննելու, փորձաքննություն նշանակելու, ապացույցը զննելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտություն, 4) անհրաժեշտ է ձեռնարկել սույն օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործողություններ, որոնք դատարանի գնահատմամբ չեն կարող իրականացվել գրավոր ընթացակարգով:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ սույն վարչական գործով առկա է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վերը վկայակոչված 117-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով սահմանված դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտություն, դատարանը գտնում է, որ սույն վարչական գործը չի կարող քննվել գրավոր ընթացակարգով։
Գործի դատաքննությունն արդյունավետ իրականացնելու նպատակով ՀՀ վարչական դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է հրավիրել նախնական դատական նիստ։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վարչական մարմինը պարտավոր է նաև ներկայացնել վարչական վարույթի բոլոր նյութերը, ինչպես նաև իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները, բացառությամբ այն ապացույցների, որոնց վարչական մարմինը կարող է իրազեկ դառնալ բացառապես հակառակ կողմի միջոցով, և որոնք հակառակ կողմը չի ներկայացրել վարչական վարույթի ընթացքում։
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իրավասու է կայացնելու որոշում` առանձին դատական ակտի տեսքով, դրանք պահանջելով դատավարության այն մասնակիցներից, պետական և տեղական ինքնակառավարման այն մարմիններից (դրանց պաշտոնատար անձանցից), ինչպես նաև դատավարությունում չներգրավված ֆիզիկական և իրավաբանական այն անձանցից, որոնց ազդեցության ոլորտում են դրանք կամ պետք է լինեն` սահմանելով ժամկետ դրանք դատարան ներկայացնելու համար։
ՀՀ վարչական դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է ՀՀ Կադաստրի կոմիտեից պահանջել ՀՀ վարչական դատարան ներկայացնել ք․ Երևան, Նոր Նորք Ս․ Քոչարյան փողոց 8 շենք 53 բնակարան հասցեի անշարժ գույքի նկատմամբ 13․09․2023թ․ Խաչատուր Վլադիմիրի Ասատրյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման հիմքում ընկած բոլոր փաստաթղթերը:
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով, 28-րդ հոդվածի 4-րդ մասով, 78-րդ, 89-րդ, 123-րդ հոդվածներով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ և 200-րդ հոդվածներով, ՀՀ վարչական դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Պարգև Ռուբիկի Մանուկյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի՝ Խաչատուր Վլադիմիրի Ասատրյանի անվամբ ք․ Երևան, Նոր Նորք Ս․ Քոչարյան փողոց 8 շենք 53 բնակարան հասցեի անշարժ գույքի նկատմամբ 13․09․2023թ․ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն ամբողջությամբ վերացնելու պահանջի մասին, ընդունել վարույթ:
2. ՀՀ կադաստրի կոմիտեից պահանջել երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ներկայացնել ք․ Երևան, Նոր Նորք Ս․ Քոչարյան փողոց 8 շենք 53 բնակարան հասցեի անշարժ գույքի նկատմամբ 13․09․2023թ․ Խաչատուր Վլադիմիրի Ասատրյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման հիմքում ընկած բոլոր փաստաթղթերը:
3. Սույն վարչական գործով հրավիրել նախնական դատական նիստ 14.03.2024 թվականին՝ ժամը 11:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (ք.Երևան, Գ.Նժդեհի 23, 1-ին հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 2)։
4. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
5. Սույն որոշումն ապացույց պահանջելու մասով կամովին չկատարելու դեպքում ենթակա է կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։



ԴԱՏԱՎՈՐ ԵԼԵՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հասցե` Գարեգին Նժդեհի փող., 23 շենք

Հեռ..` +374-10-49-48-07

Էլ. փոստ`