Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/7227/05/23 վարչական գործով

28.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված





Վարչական գործ թիվ ՎԴ/7227/05/23

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐՐՈՐԴ ԱՆՁ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
22 սեպտեմբերի 2023թ. ք.Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ դատավոր Ելենա Առաքելյան, քննարկելով երրորդ անձ ներգրավելու մասին հարցը,

ՊԱՐԶԵՑ

ՀՀ վարչական դատարանի 22.09.2023թ. որոշմամբ վարույթ է ընդունվել Պարգև Ռուբիկի Մանուկյանի հայցն ընդդեմ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի՝ Խաչատուր Վլադիմիրի Ասատրյանի անվամբ ք․ Երևան, Նոր Նորք Ս․ Քոչարյան փողոց 8 շենք 53 բնակարան հասցեի անշարժ գույքի նկատմամբ 13․09․2023թ․ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն ամբողջությամբ վերացնելու պահանջի մասին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-3-րդ մասերի համաձայն` երրորդ անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են կամ մարմինները, որոնց իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, ինչպես նաև այն մարմինները կամ պաշտոնատար անձինք, որոնց լիազորություններին առնչվում է կամ կարող է առնչվել ընդունվելիք դատական ակտը:
Երրորդ անձինք դատավարության մեջ կարող են ներգրավվել իրենց դիմումի հիման վրա։
Եթե դատական ակտը անխուuափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց վրա, ապա դատարանը պարտավոր է այդ անձանց ներգրավել դատավարության մեջ որպեu երրորդ անձ։
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայացված հայցադիմումով հայցվորը խնդրել է ամբողջությամբ վերացնել Խաչատուր Վլադիմիրի Ասատրյանի անվամբ ք․ Երևան, Նոր Նորք Ս․ Քոչարյան փողոց 8 շենք 53 բնակարան հասցեի անշարժ գույքի նկատմամբ 13․09․2023թ․ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, ՀՀ վարչական դատարանը գտնում է, որ կայացվելիք դատական ակտով անմիջականորեն կարող են շոշափվել Խաչատուր Վլադիմիրի Ասատրյանի իրավունքները, ուստի անհրաժեշտ է վերջինիս սույն վարչական գործով դատավարության մեջ ներգրավել որպես երրորդ անձ:
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ ՀՀ վարչական դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Խաչատուր Վլադիմիրի Ասատրյանին սույն վարչական գործով դատավարության մեջ ներգրավել որպես երրորդ անձ։
2.Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։


ԴԱՏԱՎՈՐ ԵԼԵՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հասցե` Գարեգին Նժդեհի փող., 23 շենք

Հեռ..` +374-10-49-48-07

Էլ. փոստ`