Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/29110/02/23 քաղաքացիական գործով Սեդրակ Խաչիկի Երեմյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

28.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/29110/02/23






ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ
ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18.09.2023թ. ք. Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետև՝ նաև Դատարան) դատավոր Ա.Մկրտչյանս, քննարկելով ըստ հայցի «Գուդկրեդիտ» Լուծարվող ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Սեդրակ Խաչիկի Երեմյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

«Գուդկրեդիտ» Լուծարվող ՈւՎԿ ՓԲ ընկերությունը 05.09.2023 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Սեդրակ Խաչիկի Երեմյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, որը նույն օրը մակագրվել է դատավոր Ա. Մկրտչյանին:
Հայցադիմումը և կից փաստաթղթերը դատավորի աշխատակազմին են տրամադրվել 07.09.2023 թվականին:
Հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ, 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ և 127-րդ հոդվածներով սահմանված հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքեր առկա չեն:
Ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ, 124-րդ, 125-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով և 41-րդ գլխի կանոններով` դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Հայցադիմումն ընդունել վարույթ և քննել պարզեցված վարույթի կարգով:
2.Դատարանի եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով 2024 թվականի հունվարի 12-ին:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`