Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/26000/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

28.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am


Երրորդ անձ «ԷյԹիԷլ Սերվիսիս» ՍՊԸ-ին
ք.Երևան, Նալբանդյան փողոց, 7/1 շենք, բն. 52

Երրորդ անձ Լևոն Օհանյանին
ք․ Երևան, Իսրայելյան 39/4

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ/26000/02/22 քաղաքացիական գործով որոշումը` գործը դատաքննության նշանակելու մասին:

Դատավորի օգնական Կ.Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.11.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, մասնակցությամբ հայցվոր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Երվանդ Արաբաչյանի, դռնբաց դատական նիստում քննելով թիվ ԵԴ/26000/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ընդդեմ ՀՀ կառավարության, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք «ԷյԹիԷլ Սերվիսիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Լևոն Օհանյանի` ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Լ. Օհանյանի 27.05.2021թ. թիվ ՍՑ-ԼՕ-2021/118 որոշումը վերացնելու և որպես հետևանք «ԷյԹիԷլ Սերվիսիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Գրետա Սարգսյանը 23.05.2022թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Լ. Օհանյանի, երրորդ անձ «ԷյԹիԷլ Սերվիսիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Լ. Օհանյանի 27.05.2021թ. թիվ ՍՑ-ԼՕ-2021/118 որոշումը վերացնելու և որպես հետևանք «ԷյԹիԷլ Սերվիսիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելուն պարտավորեցնելու պահանջների մասին, որը 26.05.2022թ. մակագրվել է ինձ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 30.05.2022թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 07.10.2022թ. որոշմամբ 2022 թվականի նոյեմբերի 15-ին հրավիրվել է նախնական դատական նիստ:
Հայցվոր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Գրետա Սարգսյանը 15.11.2022 թվականին հրավիրված նախնական դատական նիստում միջնորդություն է ներկայացրել դատարան՝ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Լ. Օհանյանին ՀՀ կառավարությունով փոխարինելու մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 15.11.2022 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/26000/02/22 քաղաքացիական գործով պատասխանող ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Լ. Օհանյանը փոխարինվել է ՀՀ կառավարությունով:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 30.01.2023 թվականի որոշմամբ Լևոն Օհանյանը թիվ ԵԴ/26000/02/22 քաղաքացիական գործով ներգրավվել է որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 27.04.2023 թվականի որոշմամբ հայցվոր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջնորդությունը՝ հայցի առարկայի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ ճանաչվել է թույլատրելի:
Թիվ ԵԴ/26000/02/22 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացիական գործն ըստ հայցի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ընդդեմ ՀՀ կառավարության, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք «ԷյԹիԷլ Սերվիսիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Լևոն Օհանյանի` ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Լ. Օհանյանի 27.05.2021թ. թիվ ՍՑ-ԼՕ-2021/118 որոշումը վերացնելու և որպես հետևանք «ԷյԹիԷլ Սերվիսիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելուն պարտավորեցնելու պահանջների մասին, նշանակել դատաքննության` 2024թ. փետրվարի 16-ին, ժամը 11:40-ին:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ



Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`