Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹիվԵԴ/10393/02/22 քաղաքացիական գործով Անի Ադամյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

28.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՀՀ քաղաք Երևան Հալաբյան փողոց 41 ա, հեռ.(010-511-813 (438))
ԴԴ9.1/Ե-____________________
Գործ թիվ ԵԴ/10393/02/22

Հայցվոր՝ Կարեն Մաթոսյանի
Ներկայացուցիչ Հայկ Բաբայանին
(ՀՀ, ք․ Երևան, Զաքիյան 7-2, 2-րդ հարկ)
Պատասխանող՝ Անի Ադամյանին
(ՀՀ, ք․ Երևան, Քանաքեռ 1-ին փող․, 1 տուն)
Երրորդ անձ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հոգաբարձության և խնամակալության մարմնին
(ՀՀ, ք․ Երևան, Անհաղթի 11 շ․,)
Երրորդ անձ՝ Սպիտակ քաղաքի հոգաբարձության և խնամակալության հանձնաժողովին
(ՀՀ, ք․ Սպիտակ, Շահումյան փող․, 7 շենք)

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում քննվող թիվ ԵԴ/10393/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Կարեն Նորիկի Մաթոսյանի ընդդեմ Անի Գագիկի Ադամյանի, իրավասու մարմին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմին՝ երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին, և ըստ Անի Գագիկի Ադամյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Կարեն Նորիկի Մաթոսյանի, երրորդ անձին՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթոււն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով, Սպիտակ քաղաքի խնամակալության և հոգավարձության հանձնաժողով՝ ալիմենտի և երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրով սահմանելու պահանջների մասին, հրավիրվել է նախնական դատական նիստ 09․04․2024թ., ժամը 16:30-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Աջափնյակ-2» նստավայրում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, թիվ «8» դատական նիստերի դահլիճ):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Քաղաքացիական գործի վերաբերյալ դատավարական գործողություններին կարող եք ծանոթանալ datalex.am տեղեկատվական կայքի միջոցով:
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Կից որոշումը ՝ «1» թերթից։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Տ․ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`