Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/8695/02/23 քաղաքացիական գործով Խաչատուր Սարգսի Մարտիրոսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

28.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օրենսգրքի 99 հոդված 3-րդ մաս


Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/8695/02/23

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26 հոկտեմբերի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ա․ Մկրտչյանի, դռնբաց դատական նիստում քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերության ընդդեմ Էդգար Խաչատուրի Մարտիրոսյանի, Անահիտ Մնացի Մովսիսյանի, Խաչատուր Սարգսի Մարտիրոսյանի՝ պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու համար ընդհանուր սեփականության հանդիսացող անշարժ գույքից բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհանարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով պարտապանի բաժինը ձեռք չբերելու դեպքում, գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

Դատարանի 22.06.2023թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 04.09.2023թ. որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 26.10.2023թ.:
Կողմերը դատական նիստին չեն ներկայացել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Սույն գործով նախնական դատական նիստում դատարանը հայցվորի ներկայացուցչի քննարկել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9 կետերով նախատեսված հարցերը և գտնում է, որ պետք է կողմերի համար սահմանել ապացուցման պարտականություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
Դատարանը գտնում է, որ կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված դատավարական գործողությունները, ուստի կողմերի համար պետք է սահմանել ապացուցման պարտականություն:
Դատարանը գտնում է, որ ապացուցման են ենթակա անշարժ գույքը պատասխանողների համատեղ սեփականությունը հանդիսանալու, պատասխանողների մոտ բռնագանձման ենթակա այլ գույքի բացակայության կամ անբավարարության, անշարժ գույքից պարտապանի բաժնեմասի առանձնացման հնարավորության վերաբերյալ փաստերը:
Դատարանի գնահատմամբ՝ նշված փաստերի ապացուցման պարտականությունը կրում է հայցվորը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ և 199-րդ հոդվածներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ԵԴ2/8695/02/23 քաղաքացիական գործով սահմանել ապացուցման հետևյալ պարտականությունը.
Հայցվոր կողմը պետք է ապացուցի ենթակա անշարժ գույքը պատասխանողների համատեղ սեփականությունը հանդիսանալու, պատասխանողների մոտ բռնագանձման ենթակա այլ գույքի բացակայության կամ անբավարարության, անշարժ գույքից պարտապանի բաժնեմասի առանձնացման հնարավորության վերաբերյալ փաստերը:
Ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու վերջնաժամկետ սահմանել մինչև 2024թ. ապրիլի 15-ը:
Հրավիրել նախնական դատական նիստ՝ 30.04.2024թ., ժամը 10:30-ին:


ԴԱՏԱՎՈՐ Ա.ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`