Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/28077/02/23 քաղաքացիական գործով Գայանե Զաքարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

28.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օրենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՀՀ քաղաք Երևան Հալաբյան փողոց 41Ա, հեռ.(010-511-813 (438))
ԴԴ9.1/Ե-____________________
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/28077/02/23
Հայցվոր՝ «Զեյթուն Քոնսթրաքշն» ՍՊ ընկերությանը
(Երևան, Մառի նրբ․, 1/30)
Պատասխանող` Գայանե Զաքարյանին
(Երևան, Խանջյան 1-ին նրբ․, 5/8 բնակելի տուն)

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում քննվող թիվ ԵԴ2/28077/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ «Զեյթուն Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության ընդդեմ Գայանե Հրաչիկի Զաքարյանի՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով գույքը ձեռքբերողին օտարել պարտավորեցնելու, որպես իրավական հետևանք Գայանե Հրաչիկի Զաքարյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը դադարեցնելու՝ որպես հետևանք «Զեյթուն Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության սեփականության իրավունքը ճանաչելով, Գայանե Հրաչիկի Զաքարյանին հանձնման-ընդունման ակտով 2-ամսյա ժամկետում գույքը «Զեյթուն Քոնսթրաքշն» ՍՊ ընկերությանը հանձնել և ազատել պարտավորեցնելու պահանջների մասին, հրավիրվել է նախնական դատական նիստ 26․12․2023թ., ժամը 15:00-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Աջափնյակ-2» նստավայրում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, թիվ «8» դատական նիստերի դահլիճ):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Քաղաքացիական գործի վերաբերյալ դատավարական գործողություններին կարող եք ծանոթանալ datalex.am տեղեկատվական կայքի միջոցով:
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Կից որոշումը՝ «1» թերթից։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Տ․ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ



Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`