Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/30487/02/21 Հայցվոր՝ «Սամվ Վիպ Սերվիս» ՍՊ ընկերությանը

28.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0078, ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, (010) 51-18-13, (426, 427) էլ. հասցե՝ ajapnyak2@court.am


Քաղաքացիական գործ
ԵԴ/30487/02/21
9.1/Ե-

Հայցվոր՝ «Սամվ Վիպ Սերվիս» ՍՊ ընկերությանը
/Կիպրոսի Հանրապետություն, Նիկոսիա, Դիմիտրակի Քրիսստոդուլու 5,
3-րդ հարկ, գրասենյակ 303/

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Ա. Սաֆարյան) վարույթում է գտնվում ըստ հայցի «Սամվ Վիպ Սերվիս» ՍՊ ընկերության ընդդեմ «Գլոուբ Թրավլ Քլաբ» ՍՊ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ թիվ ԵԴ/30487/02/21 քաղաքացիական գործը:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով հրավիրվել է նախնական դատական նիստ 12.12.2023 թվականին, ժամը 10:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (ՀՀ, քաղաք Երևան, Հալաբյան փողոց, 41ա շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 3):
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Աջափնյակ 2 նստավայր՝ Հալաբյան 41ա):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն՝ որպես հայցվոր, Դուք ունեք հետևյալ իրավունքները. 1) ծանոթանալ գործի նյութերին, ստանալ դրանց պատճենները, գործի նյութերից անել քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ. 2) հայտնել բացարկ. 3) ներկայացնել ապացույցներ և մասնակցել դրանց հետազոտմանը. 4) հարցեր տալ դատավարության մասնակիցներին. 5) միջնորդություններ անել, ցուցմունքներ տալ դատարանին. 6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել ձեր փաստարկները և դիրքորոշումը. 7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնել գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ. 8) բողոքարկել դատական ակտերը. 9) կատարել սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
Սույն գործով դատարանում հանդես գալով որպես հայցվոր կողմ` Դուք ունեք և կրում եք միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ Դուք պետք է Ձեր դատավարական իրավունքներից օգտվեք և Ձեր դատավարական պարտականությունները կատարեք բարեխղճորեն, իսկ դատավարական իրավունքների կամ այլ հնարավորությունների չարաշահում թույլ տված անձանց նկատմամբ կիրառվում են չարաշահմանը համաչափ` նույն օրենսգրքով նախատեսված դատական սանկցիաներ կամ օրենքով նախատեսված իրավական ներգործության այլ միջոցներ:

ՀՀ քաղաքացիական դատավրության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ տեղեկացվում եք նաև, որ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +37410 51 18 13

Էլ. փոստ`