Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/48921/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցում

29.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երրորդ անձ՝ Սարգիս Գրիգորի Գրիգորյանին
/ՀՀ, Արարատի մարզ, Մասիսի շրջան, գ․ Արգավանդ, Երկաթգծի 4-րդ փ․, 19 տ․/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում ըստ հայցի Մարգարիտ Գրիգորի Գրիգորյանի ընդդեմ Արմեն Գրիգորի Գրիգորյանի, Քրիստինե Արմենի Գրիգորյանի, երրորդ անձինք՝ ՀՀ Երևան նոտարական տարածքի նոտար Ատոմ Հայրապետյան, Սարգիս Գրիգորի Գրիգորյան՝ Մարգարիտ Գրիգորյանին փաստացի տիրապետման հիմքով Դիանա Ազատի Բուռնազյանի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, որպես հետևանք ժառանգության իրավունքի վկայագրերը, պետական գրանցումները և կտակն անվավեր ճանաչելու պահանջների մասին թիվ ԵԴ/48921/02/21 քաղաքացիական գործը։

2023թ. նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին կայացած նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024թ. մայիսի 30-ին, ժամը 11:30-ին (ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 7), և Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթերով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան՝ որպես երրորդ անձ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հայցադիմումը (դիմումը) վարույթ ընդունելու մասին որոշումը, գործին մասնակցող անձ ներգրավելու որոշումը կամ դատական ծանուցագիրն ստանալու օրվանից, բացառությամբ սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով և 99-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի, գործին մասնակցող անձը հերթական դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ ծանուցվում է դատական իշխանության պաշտոնական կայքում համապատասխան տեղեկությունները տեղադրելու միջոցով: Գործին մասնակցող անձը պարտավոր է ինքնուրույն ձեռնարկել միջոցներ` գործով դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ դատական իշխանության պաշտոնական կայքից տեղեկություններ ստանալու համար: Նա պարտավոր է գործը քննող դատարանին անհապաղ գրավոր տեղեկացնել դատական իշխանության պաշտոնական կայքից նման տեղեկություններն իրենից անկախ պատճառներով ստանալու անհնարինության մասին: Նման դեպքում դատարանը ծանուցումն իրականացնում է սույն օրենսգրքի 94-րդ հոդվածով նախատեսված այլ եղանակներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգը չի կիրառվում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող և փաստաբան-ներկայացուցիչ չունեցող ֆիզիկական անձի, ինչպես նաև ազատազրկման վայրում, զորամասում, կարգապահական գումարտակում գտնվող կամ բուժական հիմնարկում ստացիոնար բուժում ստացող գործին մասնակցող անձանց նկատմամբ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)

Էլ. փոստ`