Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍՆԴ/1179/04/23 սնանկության գործով կրկնակի ծանուցում

30.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

«ԱՐԴՕԴԱՓՈԽՈՒԹՅՈւՆ» ԲԲԸ
ՀՀ, ք․ Երևան, Աջափնյակ, Բաշինջաղյան 171-53

ՀՀ սնանկության դատարանի դատավոր Ա․Հովհաննիսյանի վարույթում է քննվում ՍնԴ/1179/04/23 սնանկության գործն ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումի ընդդեմ «ԱՐԴՕԴԱՓՈԽՈՒԹՅՈւՆ» ԲԲԸ սնանկ ճանաչելու պահանջի մասին։ Սնանկության դիմումը դատարանի 13․04․2023թ․ որոշմամբ ընդունվել է վարույթ։
Տեղեկացվում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ եթե ծանուցումն ուղարկելուց հետո` 9 օրվա ընթացքում, պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա վիճարկելու ժամկետն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին` սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում:
Առարկությունը կարող է ներկայացվել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք․Երևան, Օտյան 53/2, հեռախոս՝ 010-73-77-03/։

Դատավոր՝ Արտաշես Հովհաննիսյան
Դատավորի օգնական՝ Լուիզա Ալիփյան

Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 010-73-77-03

Էլ. փոստ`