Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԿԴ/8425/02/22 քաղաքացիական գորոծվ դատական ծանուցագիր

04.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ




թիվ ԿԴ/8425/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում`
դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

Քաղաքացիական գործով պատասխանող
Արման Գեղամի Սերոբյան
Հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Աբովյան, Եղբայրության փողոց, 2 շ․, 33 բն․
Տեղեկացվում է, որ թիվ ԿԴ/8425/02/22 քաղաքացիական գործով կիրառվել է արագացված դատաքննություն։
Եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 2023 թվականի դեկտեմբերի 29-ին դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 4-րդ մասով և 304-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով ուղարկվում է քաղաքացիական գործով արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանի որոշումը
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պատասխանողը հակընդդեմ հայց կարող է ներկայացնել մինչև առաջին ատյանի դատարանի կողմից եզրափակիչ դատական ակտ կայացնելը:
Նույն օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե եզրափակիչ դատական ակտ կայացնելիս ի հայտ են գալիս հանգամանքներ, որոնք պարզելու համար անհրաժեշտ է գործի քննությունն անցկացնել ընդհանուր կարգով, կամ դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայցը, ապա որոշում է կայացվում արագացված դատաքննության կիրառումը դադարեցնելու և գործի քննությունը ընդհանուր կարգով իրականացնելու մասին:
Նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշման կայացման դեպքում դատարանը գործի քննությունն իրականացնում է այն պահից, երբ կայացվել էր արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը:
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ եզրափակիչ դատական ակտը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով (www.court.am):



ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Վ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք․Եղվարդ, Չարենցի 29

Հեռ..` 0226-04-25-03

Էլ. փոստ`