Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/3970/05/23 վարչական գործով ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ Երրորդ անձ Կարեն Եդիգարյանին /ՀՀ, Արմավիրի մարզ, գյուղ Արշալույս/

04.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 8-րդ մաս

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի ՀՀ Արմավիրի մարզի դատախազության ընդդեմ Վաղարշապատի համայնքապետարանի, Վաղարշապատի քաղաքային համայնքի ավագանի և Կադաստրի կոմիտեի, Կարեն Եդիգարյան, Գագիկ Պետրոսյան, Վազգեն Իսայան, Հովհաննես Թառոյան, Կոնվերս բանկ ՓԲԸ՝ Վաղարշապատի քաղաքային համայնքի ավագանու 08.07.2006 թվականի թիվ 3 նիստի թիվ 17 որոշումը և Կադաստրի կոմիտեի՝ Կարեն Եդիգարյանի անվամբ 01.11.2006 թվականի թիվ 2169234 իրավունքի պետական գրանցումը և սեղանամատյանի գրառումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Նշված գործով դատաքննությունը տեղի կունենա 2024 թվականի ապրիլի 10-ին, ժամը՝ 11:30-ին ՀՀ վարչական դատարանի շենքում /հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 20/: /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով/:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստ կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

ԴԱՏԱՎՈՐ Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ Մ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Հասցե` Գ.Նժդեհի փողոց 23 շենք

Հեռ..` 49-48-07

Էլ. փոստ`