Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գործ թիվ ՎԴ/2272/05/22

05.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Հայցվոր` Վիկտորիա Հարությունյանին
Հասցե`ՀՀ, ք. Երևան, Արամ Խաչատրյան 17, բն. 25


ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի՝ Վիկտորիա Հարությունյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ պատասխանողին օրենքի ուժով ընդունված ք.Երևան, Նորք-Մարաշ, Հովսեփյան 10 հասցեի 10 հողամաս հասցեին կից 200 քմ մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված շինության օրինական ճանաչման (այդ թվում հասցեի տրամադրման) վերաբերյալ վարչական ակտ՝ 27.01.2021 թվականի դրությամբ գործող ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն և 24.12.2003 թվականի թիվ 1746-Ն որոշումներով սահմանված վճարի չափի (գների) հաշվարկով, տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Սույնով տեղեկացնում ենք, որ դատական նիստը տեղի կունենա 2023 թվականի դեկտեմբերի 11-ին, ժամը 14:00-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (քաղաք Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 11 դատական նիստերի դահլիճ)։ Նշված օրը և ժամին կարող եք ներկայանալ գործի քննությանը անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր, սոցիալական քարտ՝ առկայության դեպքում և այլն):
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատշաճ ծանուցված բողոք բերած անձի և դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։


ԴԱՏԱՎՈՐ Ս. ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐ` ՆԱԶԵԼԻ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +(37410) 29-31-07

Էլ. փոստ`