Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/50220/02/21 քաղաքացիական գործով Պատասխանող՝ Արաքսյա Ռաֆիկի Սարգսյանին Հասցե` ք. Երևան,Լեփսիուսի 39շ.,24 բն

06.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6 մաս

թիվ ԵԴ/50220/02/21 քաղաքացիական գործով
Պատասխանող՝ Արաքսյա Ռաֆիկի Սարգսյանին
Հասցե` ք. Երևան,Լեփսիուսի 39շ.,24 բն

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինա Տաշչյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/50220/02/21 քաղաքացիական գործը :«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Արաքսյա Ռաֆիկի Սարգսյանի, երրորդ անձ՝ Սամվել Լարապետի Սարգսյանի՝ ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին:
Սույն ծանուցագրով տեղեկացնում ենք, որ թիվ ԵԴ/50220/02/21 քաղաքացիական գործով Դուք, որպես հայցվոր , հրավիրվում (կանչվում) եք մասնակցելու վերոհիշյալ քաղաքացիական գործով 2024թ. մայիսի 15-ին ժամը 10։20-ին նշանակված նախնական դատական նիստին՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10), թիվ 7 դատական նիստերի դահլիճում:
Տեղեկացնում ենք, որ դատարան չներկայանալու դեպքում պարտավոր եք չներկայանալու պատճառների մասին նախապես հայտնել դատարանին:
Տեղեկացնում ենք նաև, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատավարական փաստաթղթերը կարող են ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10 հասցեով:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։

Դատավորի օգնական Ն. Գևորգյան



Հասցե` ք. Երևան Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 209776

Էլ. փոստ`