Թիվ ԿԴ/6338/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
08.12.2023
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/6338/02/23
ԴԴ23
«______»_____________2023թ.
Պատասխանող` Ազատ Շահոյանին
Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, գյուղ Առինջ, 9-րդ փողոց, 17 տուն
Ուղարկվում է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 04.12.2023 թվականի թիվ ԿԴ/6338/02/23 արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը:
Կից որոշումը:
Դատավորի օգնական Ս. Սահակյան
Քաղաքացիական գործ`
ԿԴ/6338/02/23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
04.12․2023թ. ք. Հրազդան
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ`
նախագահությամբ դատավոր Աննա Արզումանյանի
քարտուղարությամբ Վարդուհի Մկրտչյանի
դռնբաց դատական նիստում, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Մարիամ Մակարյանի ընդդեմ Ազատ Շահոյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Մարիամ Մակարյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ դատարան) ընդդեմ Ազատ Շահոյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին:
Դատարանը 12.06.2023 թվականին որոշում է կայացրել հայցադիմումն ընդունել վարույթ:
Որոշումը օրենսգրքով սահմանված ժամկետում ուղարկվել է գործին մասնակցող անձանց:
Պատասխանողն այն ստացել է (դատավարական փաստաթղթերը համարվել են հանձնված «ստացված») 10.08․2023 թվականին:
Պատասխանողի կողմից օրենքով սահմանված կարգով հայցադիմումի պատասխան դատարան չի ներկայացվել:
Դատարանը 28.08.2023 թվականին որոշում է կայացրել նախնական դատական նիստ հրավիրել 09.10.2023 թվականին, ժամը 16:10-ին:
2. Հայցվորի պահանջը.
Հայցվոր Մարիամ Մակարյանը հայցադիմումով խնդրել է լուծել Մարիամ Արմենի Մակարյանի և Ազատ Օսեպի Շահոյանի միջև Աբովյանի ՔԿԱԳ տարածքայի բաժնի կողմից 03.10.2016 թվականին գրանցված ամուսնությունը:
Հայցվոր Մարիամ Մակարյանը 09.10.2023 թվականին դատարան մուտքագրված դիմումով, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածը խնդրել է գործը քննել հայցվորի բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով, գործը քննել է ծանուցված հայցվորի բացակայությամբ:
3.Պատասխանողի փաստարկները, իրավական դիրքորոշումը.
Պատասխանող Ազատ Շահոյանին ուղարկված ծրարը վերադարձվել է դատարան:
Դատարանը նրա ծանուցումն իրականացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածին համապատասխան, այդ թվում` Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում ծանուցման միջոցով:
4. Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության բացակայության դեպքում առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե՝ ներկայացվել է ամուսնալուծության և (կամ) ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի համաձայն`
1. Արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանը կայացնում է որոշում:
2. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը կարող է կայացվել գործի քննության ցանկացած պահի, սակայն ոչ շուտ, քան պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ներկայացնելը, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտը:
3. Պատասխանողը հակընդդեմ հայց կարող է ներկայացնել մինչև առաջին ատյանի դատարանի կողմից եզրափակիչ դատական ակտ կայացնելը:
4. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը դատարանը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն`
1. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման պահից առաջին ատյանի դատարանն անցնում է եզրափակիչ դատական ակտի կայացմանը:
2. Եզրափակիչ դատական ակտը պետք է հրապարակվի ոչ ուշ, քան արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման օրվանից մեկամսյա ժամկետում:
3. Եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը նշվում են արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման մեջ:
4. Արագացված դատաքննության կիրառմամբ կայացված եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում այն հրապարակելու օրվանից 15-օրյա ժամկետում, եթե դրա դեմ նույն ժամկետում վերաքննիչ բողոք չի բերվում։
Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ արագացված դատաքննությունը որպես պարզեցված ընթացակարգ, կարող է կիրառվել դատարանի որոշման հիման վրա, որը կայացնելու իրավունք դատարանն ունի գործի քննության ցանկացած պահի: Միակ պայմանը պատասխանողին հայցադիմումի պատասխան ներկայացնելու օրենքով նախատեսված կարգով և ժամկետներում հնարավորության ապահովումն է:
Սույն գործով ներկայացվել է ամուսնալուծության պահանջ:
Պատասխանող Ազատ Շահոյանը 10.08.2023 թվականին ստացել է (դատավարական փաստաթղթերը համարվել են հանձնված «ստացված») հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, սակայն հայցադիմումի պատասխան չի ներկայացրել:
Դատարանն արձանագրում է, որ առկա են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված նախապայմաններ քաղաքացիական գործով արագացված դատաքննություն կիրառելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-305-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով` դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Թիվ ԿԴ/6338/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի Մարիամ Մակարյանի ընդդեմ Ազատ Շահոյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին, կիրառել արագացված դատաքննություն:
2. Եզրափակիչ դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակել 2023 թվականի դեկտեմբերի 29-ին:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:
ԴԱՏԱՎՈՐ Ա. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13 փողոց, 1/1
Հեռ..` +374 222 2-69-26
Էլ. փոստ`