թիվ ԱՐԱԴ/4755/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին
08.12.2023
Քաղաքացիական գործով երրորդ անձ
Ստեփան Վելիխանի Մուրադյանին
Հասցե՝ ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծիլքար, 4 փ․, 1 նրբ․, 13/1 տնակ
ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում «ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Մարիամ Ստեփանի Քառյանի, երրորդ անձինք՝ Ստեփան Վելիխանի Մուրադյանի, Սիլվա Ռաֆիկի Քառյանի, Ասյա Ստեփանի Քառյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարությունների միջոցով վաճառելու և պարտապանի համապատասխան բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը կից գրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով երրորդ անձ Ստեփան Վելիխանի Մուրադյանին (ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծիլքար, 4 փ․, 1 նրբ․, 13/1 տնակ), սակայն ծրարը վերադարձվել է Դատարանին` «չպահանջված» նշումով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Ապարանի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ,ք.Ապարան Գայի 11)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆ
Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, Գայի 11
Հեռ..` 025224381
Էլ. փոստ`