Հա․ ԵԴ/24550/17/21 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը Դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում
08.12.2023
Հա. ԵԴ/24550/17/21 քաղաքացիական գործով
Պարտապաններ՝ Նատալյա Քաջիկի Ավագյանին
(հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Պուշկինի փողոց, շենք 3, բնակարան 64)
(հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Դավթաշեն, 1-ին թաղամաս, 43 շենք, բնակարան 14)
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Հարգելի դատավարության մասնակից(ներ)
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) վարույթում է գտնվում ըստ դիմումի <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-ի՝ արբիտրաժային վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու պահանջի մասին հա. ԵԴ/24550/17/21 քաղաքացիական գործը։
Միաժամանակ ծանուցվում եք առ այն, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 19․12․2023 թվականին ժամը 15։00-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրի (հասցե` ՀՀ, ք.Երևան, Մ.Խորենացի 162Ա) դատական նիստերի թիվ 7 դահլիճում:
Վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես դատավարության մասնակից, նշված օրը և ժամին վերոնշյալ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ
- ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող վավեր փաստաթղթով և դրանց պատճեններով,
- իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի ներկայացուցիչ հանդիսանալու փաստը հիմնավորող վավեր փաստաթղթերով և դրանց պատճեններով,
- որպես գործին մասնակցող անձի ներկայացուցիչ հանդես գալու դեպքում՝ անձը և պատշաճ լիազորությունները հավաստող փաստաթղթերով և դրանց պատճեններով:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Սույն քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ տեղում:
Դատարանը պարզաբանում է նաև, որ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 180-րդ հոդվածի՝ Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` (…)
11) ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատավոր Ա. Օհանյանի օգնական` Ն. ՂԱԶԱՐՅԱՆ
Հասցե` ՀՀ, ք․Երևան․ Մ․Խորենացու 162Ա
Հեռ..` +37410576784
Էլ. փոստ`