Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/22764/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

11.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵԴ/22764/02/19

Երրորդ անձ՝ Բորիկ Աշոտի Մնացականյան
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Մարկվարտի փողոց, 85/1 շենք, 33 բնակարան



Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)

նախագահությամբ՝ դատավոր Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2023 թվականի հոկտեմբերի 30-ին
ծանոթանալով ըստ հայցի Վոլոդյա Արտաշեսի Կարապետյանի ընդդեմ «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ի, «Անկախ փորձագիտական ինստիտուտ» ՍՊԸ-ի, «Ար Վի Էմ Քոնսալտ» ՍՊԸ-ի, երրորդ անձ Բորիկ Աշոտի Մնացականյանի՝ ապահովագրական հատուցումը վճարելու վերաբեյալ որոշումը, պատահարի առաջացման մեղավորության և պատճառված վնասի վերաբերյալ կրկնակի փորձաքննության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջների մասին քաղաքացիական գործին

Պ Ա Ր Զ Ե Ց
1. Վոլոդյա Արտաշեսի Կարապետյանը 22/07/2019 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ի, «Անկախ փորձագիտական ինստիտուտ» ՍՊԸ-ի, «Ար Վի Էմ Քոնսալտ» ՍՊԸ-ի, երրորդ անձ Բորիկ Աշոտի Մնացականյանի՝ ապահովագրական հատուցումը վճարելու վերաբեյալ որոշումը, պատահարի առաջացման մեղավորության և պատճառված վնասի վերաբերյալ կրկնակի փորձաքննության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին:
Հայցադիմումը մակագրվել է դատավոր Էդիկ Ավետիսյանին:
Դատարանի /նախագահությամբ Էդիկ Ավետիսյանի/ 01/08/2019թ. որոշմամբ հայցադիմումը ընդունվել է վարույթ:
Պատասխանող «Սիլ Ինշուրանս»-ի կողմից 17/10/2019թ հայցադիմումի պատասխան է ներկայացվել:
Դատարանի /նախագահությամբ Էդիկ Ավետիսյանի/ 04/11/2019թ. որոշմամբ նշանակվել է նախնական դատական նիստ:
Դատարանի /նախագահությամբ Էդիկ Ավետիսյանի/ 27.02.2022թ որոշմամբ դատաապրանքագիտական և դատաավտոտեխնիկական համալիր փորձաքննություն նշանակելու միջնորդությունը քննության առնելու և գործի վարույթը կասեցնելու մասին:
Հայցադիմումը 24/06/2020թ. մակագրվել է դատավոր Սիմիզար Հովսեփյանին:
Դատարանի /նախագահությամբ Սիմիզար Հովսեփյանի/ 09.11.2022թ. որոշմամբ գործը ընդունվել է վարույթ:
Բարձրագույն դատական խորհրդի 06/03/2023թ. թիվ ԲԴԽ-28-Ո-92 որոշմամբ դատավոր Սիմիզար Հովսեփյանի լիազորությունները դադարեցվել են:
Քաղաքացիական գործը մակագրվել է դատավոր Ռ. Ներսիսյանին:
Դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) կողմից 05.04.2023 թվականին կայացվել է գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին որոշում:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռ. Ներսիսյանի ժամանակավոր անաշախատունակ լինելու հիմքով թիվ ԵԴ/22764/02/19 քաղաքացիական գործը (այսուհետ՝ Գործ) էլեկտրոնային մակագրությամբ 2023 թվականի հոկտեմբերի 16-ին վերամակագրվել է նույն դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս:
Գործը դատավոր Ա. Մուշեղյանի աշխատակազմին է հանձնվել 2023 թվականի հոկտեմբերի 17-ին:
«Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ի կողմից 24.10.2023 թվականին Դատարան է ներկայացվել միջնորդություն «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերությանը որպես պատասխանողի կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու վերաբերալ:
Դատավոր Ա. Մուշեղյանի 2023 թվականի հոկտեմբերի 23-ից 27-ը ներառյալ ամենամյա պարտադիր վերապատրաստման դասընթացներին մասնակցելու հիմքով որոշումը կայացվել է 2023 թվականի հոկտեմբերի 30-ին:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Քննարկվող դեպքում քաղաքացիական գործը հնարավոր չէ քննել այն վարույթ ընդունած դատավորի կողմից, միևնույն ժամանակ գործը պետք է քննվի նույն դատարանի այլ դատավորի կողմից, ուստի ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով այն, որ գործը մակագրվել է դատավոր Ա. Մուշեղյանիս՝ գտնում եմ, որ քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ և գործով հրավիրել նախնական դատական նիստ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ, 165-րդ, 188-րդ և 199-200-րդ հոդվածներով՝ Դատարանը


Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ըստ հայցի Վոլոդյա Արտաշեսի Կարապետյանի ընդդեմ «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ի, «Անկախ փորձագիտական ինստիտուտ» ՍՊԸ-ի, «Ար Վի Էմ Քոնսալտ» ՍՊԸ-ի, երրորդ անձ Բորիկ Աշոտի Մնացականյանի՝ ապահովագրական հատուցումը վճարելու վերաբեյալ որոշումը, պատահարի առաջացման մեղավորության և պատճառված վնասի վերաբերյալ կրկնակի փորձաքննության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործն ընդունել վարույթ։
2. Թիվ ԵԴ/22764/02/19 քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ 2023 թվականի դեկտեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում:
Որոշումը սահմանված կարգով ուղարկել դատավարության մասնակիցներին:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` ..

Էլ. փոստ`