Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/5591/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

11.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵԴ2/5591/02/23


Հայցվոր՝ Հակոբ Սուրենի Ղիմոյան
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Բրյուսովի 28 շենք, 43 բնակարան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)

նախագահությամբ՝ դատավոր Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2023 թվականի նոյեմբերի 17-ին
ծանոթանալով ըստ հայցի Հակոբ Սուրենի Ղիմոյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Գիռոս ՍՊ ընկերության (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ չվճարված վերջնահաշվարկի գումարի և տույժերի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործին

Պ Ա Ր Զ Ե Ց
1. Հայցվորը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Պատասխանողի՝ չվճարված վերջնահաշվարկի գումարի և տույժերի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) կողմից 31.05.2023 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու և պատասխանողից ապացույց պահանջելու մասին որոշում:
Պատասխանողի կողմից 02.08.2023 թվականին Դատարան է ներկայացվել հայցադիմումի պատասխան:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռ. Ներսիսյանի ժամանակավոր անաշախատունակ լինելու հիմքով թիվ ԵԴ2/5591/02/23 քաղաքացիական գործը (այսուհետ՝ Գործ) էլեկտրոնային մակագրությամբ 2023 թվականի նոյեմբերի 3-ին վերամակագրվել է նույն դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս:
Գործը դատավոր Ա. Մուշեղյանի աշխատակազմին է հանձնվել 2023 թվականի նոյեմբերի 8-ին:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Քննարկվող դեպքում քաղաքացիական գործը հնարավոր չէ քննել այն վարույթ ընդունած դատավորի կողմից, միևնույն ժամանակ գործը պետք է քննվի նույն դատարանի այլ դատավորի կողմից, ուստի ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով այն, որ գործը մակագրվել է դատավոր Ա. Մուշեղյանիս՝ գտնում եմ, որ քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ և գործով հրավիրել նախնական դատական նիստ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ, 165-րդ, 188-րդ և 199-200-րդ հոդվածներով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ըստ հայցի Հակոբ Սուրենի Ղիմոյանի ընդդեմ Գիռոս ՍՊ ընկերության՝ չվճարված վերջնահաշվարկի գումարի և տույժերի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործն ընդունել վարույթ։
2. Թիվ ԵԴ2/5591/02/23 քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ 2023 թվականի դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում:
Որոշումը սահմանված կարգով ուղարկել դատավարության մասնակիցներին:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` ..

Էլ. փոստ`