Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/57627/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագւր

12.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵԴ/57627/02/21


Պատասխանող՝ Ռուզաննա Աղասու Ասատրյան
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Շիրակի փողոց, 4 շենք, 13 բնակարան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)

նախագահությամբ՝ դատավոր Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2023 թվականի նոյեմբերի 15-ին
ծանոթանալով ըստ հայցի Արդշինբանկ ՓԲ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն) ընդդեմ Ռուզաննա Աղասու Ասատրյանի, Հայկ Մեսրոպի Գալստյանի, Արշալույս Բաղդասարի Գալստյանի, Մեսրոպ Հայկի Գալստյանի և Ռուզաննա Հայկի Գալստյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ վերադարձնելու պահանջի մասին քաղաքացիական գործին

Պ Ա Ր Զ Ե Ց
1. Ընկերության ներկայացուցիչը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Ռուզաննա Աղասու Ասատրյանի, Հայկ Մեսրոպի Գալստյանի, Արշալույս Բաղդասարի Գալստյանի, Մեսրոպ Հայկի Գալստյանի և Ռուզաննա Հայկի Գալստյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ վերադարձնելու պահանջի մասին:
Դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) կողմից 03.01.2022 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) կողմից 18.03.2022 թվականին կայացվել է նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) կողմից 09.08.2022 թվականին կայացվել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) կողմից 08.05.2023 թվականին կայացվել է քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու մասին որոշում:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռ. Ներսիսյանի ժամանակավոր անաշախատունակ լինելու հիմքով թիվ ԵԴ/57627/02/21 քաղաքացիական գործը (այսուհետ՝ Գործ) էլեկտրոնային մակագրությամբ 2023 թվականի նոյեմբերի 3-ին վերամակագրվել է նույն դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս:
Գործը դատավոր Ա. Մուշեղյանի աշխատակազմին է հանձնվել 2023 թվականի նոյեմբերի 6-ին:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Քննարկվող դեպքում քաղաքացիական գործը հնարավոր չէ քննել այն վարույթ ընդունած դատավորի կողմից, միևնույն ժամանակ գործը պետք է քննվի նույն դատարանի այլ դատավորի կողմից, ուստի ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով այն, որ գործը մակագրվել է դատավոր Ա. Մուշեղյանիս՝ գտնում եմ, որ քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ և գործով հրավիրել նախնական դատական նիստ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ, 165-րդ, 188-րդ և 199-200-րդ հոդվածներով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ըստ հայցի Արդշինբանկ ՓԲ ընկերության ընդդեմ Ռուզաննա Աղասու Ասատրյանի, Հայկ Մեսրոպի Գալստյանի, Արշալույս Բաղդասարի Գալստյանի, Մեսրոպ Հայկի Գալստյանի և Ռուզաննա Հայկի Գալստյանի՝ ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ վերադարձնելու պահանջի մասին, քաղաքացիական գործն ընդունել վարույթ։
2. Թիվ ԵԴ/57627/02/21 քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ 2023 թվականի դեկտեմբերի 19-ին՝ ժամը 17:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում:
Որոշումը սահմանված կարգով ուղարկել դատավարության մասնակիցներին:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` ..

Էլ. փոստ`