Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԱՐԱԴ1/0620/02/21 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

12.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված



ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ


ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԱՐԱԴ1/0620/02/23 քաղաքացիական գործն ըստ դիմումի Ժիրայր Արծրունու Աղաբաբյանի ՝ Արթուր Ժիրայրի Աղաբաբյանին (ծնված 08.05.1996 թվականին, հաշվառման վայրի հասցեն` ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Վարդենիս, 1-ին փողոց,տուն 28) անհայտ բացակայող ճանաչելու պահանջի մասին։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի հիմքով` Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հրապարակվում է հաղորդագրություն` Արթուր Ժիրայրի Աղաբաբյանին անհայտ բացակայող ճանաչելու պահանջի վերաբերյալ գործ հարուցելու մասին:
Խնդրվում է բոլոր քաղաքացիներին և կազմակերպություններին 08.05.1996 թվականին ծնված Արթուր Ժիրայրի Աղաբաբյանի վերաբերյալ հայտնի տեղեկությունները տրամադրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին (հասցե` ք.Ապարան, Գայի 11, հեռ. 0252-2-43-81):

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, Գայի 11

Հեռ..` 025224381

Էլ. փոստ`