Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/2986/02/22 քաղաքացիական գործով հայցվորի ներկայացուցիչ Ամալյա Խալաթյանի վերաբերյալ դատական ծանուցագիր՝ ապացուցման բեռը բաշխելու մասին

15.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ նաև՝ Դատարան), քննության առնելով ըստ հայցի Լիլիթ Համլետի Շահբազյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Կարեն Վլադիմիրի Շահբազյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող), վեճի առարկայի նկամամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ Արմեն Վահանի Շահբազյանի օրինական ներկայացուցիչ Սյուզաննա Արմենի Հակոբյանի, ՀՀ կադաստրի կոմիտեի, Դավիթ Արմենի Շախբազյանի, <<Կարեն Շահբազյան>> ՍՊԸ-ի (այսուհետ՝ նաև Երրորդ անձինք)` նվիրատվության պայմանագիրը մասնակի անվավեր ճանաչելու, բաժնեմասն առանձնացնելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու և ապացույցներ ներկայացնելու համար ժամկետ սահմանելու հարցը,
ՊԱՐԶԵՑ

Հայցվոր Լիլիթ Համլետի Շահբազյանը, դիմելով դատարան, խնդրել է լուծել Լիլիթ Համլետի Շահբազյանի և Կարեն Վլադիմիրի Շահբազյանի միջև 25.09.1993 թվականին գրանցված ամուսնությունը՝ հաշտության համար ժամկետ չտրամադրելով, մասնակի անվավեր ճանաչել 22.06.2020 թվականին բաժնեմասի թիվ 1 և թիվ 2 նվիրատվության պայմանագրերը, Լիլիթ Համլետի Շահբազյանին ճանաչել /Կարեն Շահբազյան/ ՍՊԸ կանոնադրական կապիտալում 50 տոկոս բաժնեմասի նկատմամբ սեփականատեր, բաժինն առանձնացնելու անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառել և ստացված հասույթը բաժանել համասեփականատերերի միջև՝ իրենց բաժիններին համապատասխան:
Հայցադիմումը դատարանում մուտքագրվել է 20.01.2022 թվականին և կազմվել թիվ ԵԴ/2986/02/22 քաղաքացիական գործը:
Քաղաքացիական գործը դատավորի աշխատակազմին հանձնվել է 26.01.2022 թվականին:
Դատարանի 07.02.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 22.04.2022 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ` 26.05.2022 թվականին, ժամը 12:00-ին:
Դատարանի 26.05.2022 թվականի որոշմամբ նույն օրը հրավիրված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 20.10.2022 թվականին, ժամը 12:00-ին:
Դատարանի 20.10.2022 թվականի որոշմամբ նույն օրը հրավիրված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 24.01.2023 թվականին, ժամը 10:00-ին:
Դատարանի 20.10.2022 թվականի որոշմամբ վեճի առարկայի նկամամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ՝ Արմեն Վահանի Շահբազյանի օրինական ներկայացուցիչ Սյուզաննա Արմենի Հակոբյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ երրորդ անձ և իրավասու մարմին ներգրավելու վերաբերյալ, բավարարվել է մասնակի և Դավիթ Արմենի Շախբազյանը ներգրավվել է որպես պատասխանող կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ, իսկ միջնորդությունը՝ մնացած մասով, մերժվել է:
Դատարանի 24.01.2023 թվականի որոշմամբ նույն օրը հրավիրված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 12.04.2023 թվականին, ժամը 10:00-ին:
Դատարանի 15.02.2023 թվականի որոշմամբ երրորդ անձ Դավիթ Արմենի Շախբազյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ, բավարարվել է և <<Կարեն Շահբազյան>> ՍՊԸ-ին ներգրավել որպես պատասխանող կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ:
Դատարանի 12.04.2023 թվականի արձանագրային որոշմամբ նույն օրը հրավիրված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 26.06.2023 թվականին, ժամը 10:00-ին:
Դատարանի 12.04.2023 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/2986/02/22 քաղաքացիական գործի վարույթից առանձնացվել է ըստ հայցի Լիլիթ Համլետի Շահբազյանի ընդդեմ Կարեն Վլադիմիրի Շահբազյանի` ամուսնալուծության պահանջի մասը:
Դատարանն, առաջնորդվելով հայցվորի կողմից նախապես կանխորոշված հայցի հիմքի և առարկայի սահմաններով, ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով՝ եկավ հետևյալ եզրահանգման.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն` գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:
2. Գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, բացառությամբ սույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված փաստերի, ենթակա են ապացուցման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի համաձայն` առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում`
1) պարզում է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը, 2) պարզում է պատասխանողի առարկությունների փաստական և իրավական հիմքերը, 3) պարզում է դատավարության մասնակիցների կազմը, լուծում է գործի քննությանն այլ անձանց ներգրավելու հարցը, 4) պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով, 5) լուծում է ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված գործն այլ դատարանի քննությանը հանձնելու հարցը, 6) պարզում է՝ հայցվորը պնդում է արդյոք իր պահանջները, պատասխանողն արդյոք ամբողջությամբ կամ մասնակի ընդունում է հայցվորի պահանջները, և գործին մասնակցող անձինք չեն ցանկանում արդյոք կնքել հաշտության համաձայնություն կամ վեճը լուծել հաշտարարության միջոցով՝ պարզաբանելով հաշտարարության էությունը, 7) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, 8) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը, 9) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է նրանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի համաձայն` սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
(...)
3. Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանում է՝
1) գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, 2) ապացուցման կարիք չունեցող փաստերը, 3) ապացուցման ենթակա փաստերը, 4) գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, 5) գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը:
4. Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կարող է փոփոխել մինչև նախնական դատական նիստի ավարտը:
5. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը նախնական դատական նիստի ավարտից հետո կարող է փոփոխվել, եթե դրա անհրաժեշտությունն առաջացել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո սույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարված դատավարական գործողությունների կամ միջնորդությունների քննության արդյունքով:
6. Եթե գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին, ապա դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու կամ այն փոփոխելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի համաձայն` ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշումը կայացնելուց հետո գործին մասնակցող անձինք զրկվում են իրենց նյութաիրավական պահանջները և առարկությունները հիմնավորելու համար նոր փաստ վկայակոչելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ՝ 1) նոր փաստ վկայակոչելու անհրաժեշտությունն առաջացել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո սույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարված դատավարական գործողության կամ միջնորդության բավարարման արդյունքով. 2) նոր փաստ վկայակոչող անձը հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
Վերը նշված իրավադրույթների լույսի ներքո Դատարանը սույն գործով նախնական դատական նիստի ընթացքում պարզել է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը, պարզել է դատավարության մասնակիցների կազմը, պարզել է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով:
Միաժամանակ Դատարանը քննարկել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, քննարկել է ապացուցման պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև բաշխելու հարցը, ինչպես նաև ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը:

Սահմանել գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, այն է`
1) Հայցվոր Լիլիթ Համլետի Շահբազյանի և պատասխանող Կարեն Վլադիմիրի Շահբազյանի կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում <<Կարեն Շահբազյան>> ՍՊ ընկերությունը հիմնադրված լինելու փաստը:
2) Պատասխանող Կարեն Վլադիմիրի Շահբազյանի և Վահան Շահբազյանի միջև <<Բաժնեմասի նվիրատվության>> պայմանագիր կնքված լինելու՝ Կարեն Վլադիմիրի Շահբազյանի կողմից 100 տոկոս բաժնեմասը Վահան Շահբազյանին նվիրած լինելու փաստը:
3) Վահան Արմենի Շահբազյանի՝ մահացած լինելու, վերջինիս ժառանգական գույքը <<Էլիտար Շին>> ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասից և <<Կարեն Շահբազյան>> ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասից բաղկացած լինելու և Վահան Արմենի Շահբազյանի ժառանգներն Արմեն Վահանի Շահբազյանը և Սյուզաննա Արմենի Հակոբյանը հանդիսանալու փաստերը:
4) Արմեն Վահանի Շահբազյանի և Դավիթ Շահբազյանի միջև <<Բաժնեմասի նվիրատվության>> պայմանագիր կնքված լինելու՝ Արմեն Վահանի Շահբազյանի կողմից 50 տոկոս բաժնեմասը Դավիթ Շահբազյանին նվիրած լինելու փաստը:
5) Սյուզաննա Արմենի Հակոբյանի և Դավիթ Շահբազյանի միջև <<Բաժնեմասի նվիրատվության>> պայմանագիր կնքված լինելու՝ Սյուզաննա Արմենի Հակոբյանի կողմից 50 տոկոս բաժնեմասը Դավիթ Շահբազյանին նվիրած լինելու փաստը:
6) Կարեն Վլադիմիրի Շահբազյանի կողմից <<Կարեն Շահբազյան>> ՍՊ ընկերության բաժնեմասի տնօրինման գործարքն առանց Լիլիթ Համլետի Շահբազյանի համաձայնության կնքած լինելու և այդ գործարքը կնքելու համար Կարեն Վլադիմիրի Շահբազյանի մոտ անհրաժեշտ լիազորությունների բացակայության փաստը:
7) Լիլիթ Համլետի Շահբազյանի՝ <<Կարեն Շահբազյան>> ՍՊ ընկերության մասնակից չհամարվելու փաստը:
8) Կարեն Վլադիմիրի Շահբազյանի կողմից <<Կարեն Շահբազյան>> ՍՊ ընկերության իր բաժնեմասի օտարման արդյունքում գույքային իրավունք ձեռքբերած չլինելու փաստը:

Դատարանն ապացուցման բեռի բաշխման կանոնների սահմաններում 1-6-րդ փաստերի ապացուցման պարտականությունը վերապահել է Հայցվոր Լիլիթ Համլետի Շահբազյանին, իսկ 7-8-րդ փաստերի ապացուցման պարտականությունը՝ վեճի առարկայի նկամամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ՝ Արմեն Վահանի Շահբազյանի օրինական ներկայացուցիչ Սյուզաննա Արմենի Հակոբյանին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑ

1. Սահմանել թիվ ԵԴ/2986/02/22 քաղաքացիական գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը՝ ըստ սույն որոշման պատճառաբանական մասի:
2. Սահմանել գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու երկշաբաթյա ժամկետ (պատճենը նախապես ուղարկելով դատավարության կողմերին)՝ սկսած սույն որոշումը ստանալու պահից:
3. Հրավիրել նախնական դատական նիստ 02.04.2024 թվականին, ժամը` 14:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
4. Որոշումն եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`