Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՍնԴ/2145/04/23 սնանկության գործով դատական ծանուցագիր

18.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, 95-րդ հոդված


ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

0065, ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2, հեռ. /010/ 74-28-90, snank@court.am
ԴԴԱ-6
15.12.2023թ.
ՍնԴ/2145/04/23
<<ՅՈՒՔՈՄ>> ՓԲ ընկերության
Ներկայացուցիչ՝ Հակոբ Քոյլոյան
/ծանուցման հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Փիրումյանների 7/

<<ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ>> ՊՓԲԸ-ի տնօրեն՝ Վահան Բադալյան
/ք.Երևան, Աբովյան 13/

ՀՀ Պետական եկամուտների կոմիտե
/ք. Երևան, Մ.Խորենացի 3, 7/

«Կոնվերս բանկ» ՓԲԸ
/ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1/

<<ՀՈՒՍԱԲԵՐ>> ՓԲԸ
/հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Չարենցի փող. 94/

<<ՀՈՒՍԱԲԵՐ>> ՓԲԸ-ի սնանկության գործով
կառավարիչ` Զավեն Վարդանյան
/ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ, 3-րդ սենյակ/

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի վարույթում Է գտնվում թիվ ՍնԴ/2145/04/23 սնանկության գործն ըստ դիմումի <<ՅՈՒՔՈՄ>> ՓԲ ընկերության ընդդեմ <<ՀՈՒՍԱԲԵՐ>> ՓԲԸ-ի` սնանկ ճանաչելու պահանջի մասին:
23.11.2023թ. ՀՀ ՊԵԿ-ի կողմից ներկայացվել է գրություն՝ պահանջից հրաժարվելու մասին:
13.12.2023թ. <<ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ>> ՊՓԲԸ-ի տնօրեն՝ Վահան Բադալյանի կողմից ներկայացվել է միջնորդություն՝ պահանջից հրաժարվելու մասին:
14.12.2023թ. «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացվել է գրություն՝ սնանկության գործն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 89-րդ հոդվածով ավարտելու վերաբերյալ:
14.12.2023թ. <<ՀՈՒՍԱԲԵՐ>> ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյանի կողմից դատարան Է ներկայացվել միջնորդություն՝ սնանկության գործն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 89-րդ հոդվածի հիմքով ավարտելու վերաբերյալ:
Վերը նշված միջնորդությունը քննության առնելու համար նշանակվել է դատական նիստ՝ 2023թ. դեկտեմբերի 26-ին, ժամը՝ 15:00-ին, Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան փող. 53/2 շենք, դատական նիստերի թիվ 5 դահլիճ/:
Դատավորի օգնական` Հասմիկ Գևորգյան

Հասցե` ք. Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 010-74-28-90

Էլ. փոստ`