Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԱՐԱԴ1/0800/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

19.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված

Քաղաքացիական գործով երրորդ անձ
Ատոմ Էիֆի Կարապետյանին
Գեղեցիկ Արտուշի Կարապետյանին
Հասցե՝ ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Մելիքգյուղ, 6 փ., տ. 3

ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում «ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ-ի ընդդեմ Հովհաննես Ատոմի Կարապետյանի, երրորդ անձինք՝ Թամարա Էիֆի Կարապետյանի, Ատոմ Էիֆի Կարապետյանի, Գեղեցիկ Արտուշի Կարապետյանի՝ բռնագանձում տարածելու համար ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու պահանջի մասին:

Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը կից գրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով երրորդ անձիք Ատոմ Էիֆի Կարապետյանին և Գեղեցիկ Արտուշի Կարապետյանին (ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Մելիքգյուղ, 6 փ., տ. 3), սակայն ծրարը վերադարձվել է Դատարանին` «չպահանջված» նշումով:

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Ապարանի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ,ք.Ապարան Գայի 11)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, Գայի 11

Հեռ..` 025224381

Էլ. փոստ`