Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԿԴ/8415/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

20.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/8415/02/23
ԴԴ23
«______»_____________2023թ.

Դալար Գասարճեանին
Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, 4-րդ միկրոշրջան, 33 շենք, 6 բնակարան

Ուղարկվում է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 13.12.2023 թվականի թիվ ԿԴ/8415/02/23 արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը:
Կից որոշումը:

Դատավորի օգնական Ս. Սահակյան



Քաղաքացիական գործ`
ԿԴ/8415/02/23

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

13.12․2023թ. ք. Հրազդան

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ`

նախագահությամբ դատավոր Աննա Արզումանյանի
քարտուղարությամբ Վարդուհի Մկրտչյանի

մասնակցությամբ՝
հայցվորի ներկայացուցիչ Գրիգոր Առաքելյանի
(լիազորագիր՝ տրված 15.06.2023 թվականին, մեկ տարի ժամկետով, փաստաբանական գործունեության
արտոնագիր՝ թիվ 2029)

դռնբաց դատական նիստում, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Զարեհ Ֆրեդերիկ Առաքելյանի ընդդեմ Դալար Գասարճեանի՝ ամուսնալուծության պահանջի մասին

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը
Զարեհ Ֆրեդերիկ Առաքելյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ դատարան) ընդդեմ Դալար Գասարճեանի՝ ամուսնալուծության պահանջի մասին:
Դատարանը 14.08.2023 թվականին որոշում է կայացրել հայցադիմումն ընդունել վարույթ:
Որոշումը օրենսգրքով սահմանված ժամկետում ուղարկվել է գործին մասնակցող անձանց:
Պատասխանողն այն ստացել է (դատավարական փաստաթղթերը համարվել են հանձնված «ստացված») 19.10․2023 թվականին:
Պատասխանողի կողմից օրենքով սահմանված կարգով հայցադիմումի պատասխան դատարան չի ներկայացվել:
Դատարանը 08.11.2023 թվականին որոշում է կայացրել նախնական դատական նիստ հրավիրել 13.12.2023 թվականին, ժամը 14:30-ին:

2. Հայցվորի պահանջը.
Հայցվոր Մարիամ Մակարյանը հայցադիմումով խնդրել է լուծել Զարեհ, Ֆրեդերիկ Առաքելյանի և Դալար Գրիգորի Գասարճեանի միջև 2022 թվական մարտի 24-ին ՔԿԱԳ գործակալության ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից 888/3553/2022 համարի ներքո գրանցված ամուսնությունը (ամուսնության մասին պետական վկայական՝ ԲԱ537492, տրամադրված 13.07.2023 թվականին):
13.12.2023 թվականի նախնական դատական նիստին հայցվորի ներկայացուցիչ Գրիգոր Առաքելյանը պնդեց հայցապահանջը, խնդրեց այն բավարարել:

3.Պատասխանողի փաստարկները, իրավական դիրքորոշումը.
Պատասխանող Դալար Գրիգորի Գասարճեանը ծանուցված լինելով նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին, վերջինիս ներկայացուցիչը դատական նիստին չի ներկայացել:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասով, գործը քննել է պատասխանող Դալար Գրիգորի Գասարճեանի բացակայությամբ:

4. Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության բացակայության դեպքում առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե՝ ներկայացվել է ամուսնալուծության և (կամ) ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի համաձայն`
1. Արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանը կայացնում է որոշում:
2. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը կարող է կայացվել գործի քննության ցանկացած պահի, սակայն ոչ շուտ, քան պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ներկայացնելը, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտը:
3. Պատասխանողը հակընդդեմ հայց կարող է ներկայացնել մինչև առաջին ատյանի դատարանի կողմից եզրափակիչ դատական ակտ կայացնելը:
4. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը դատարանը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն`
1. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման պահից առաջին ատյանի դատարանն անցնում է եզրափակիչ դատական ակտի կայացմանը:
2. Եզրափակիչ դատական ակտը պետք է հրապարակվի ոչ ուշ, քան արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման օրվանից մեկամսյա ժամկետում:
3. Եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը նշվում են արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման մեջ:
4. Արագացված դատաքննության կիրառմամբ կայացված եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում այն հրապարակելու օրվանից 15-օրյա ժամկետում, եթե դրա դեմ նույն ժամկետում վերաքննիչ բողոք չի բերվում։
Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ արագացված դատաքննությունը որպես պարզեցված ընթացակարգ, կարող է կիրառվել դատարանի որոշման հիման վրա, որը կայացնելու իրավունք դատարանն ունի գործի քննության ցանկացած պահի: Միակ պայմանը պատասխանողին հայցադիմումի պատասխան ներկայացնելու օրենքով նախատեսված կարգով և ժամկետներում հնարավորության ապահովումն է:
Սույն գործով ներկայացվել է ամուսնալուծության պահանջ:
Պատասխանող Դալար Գրիգորի Գասարճեանը 19.10.2023 թվականին ստացել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, սակայն հայցադիմումի պատասխան չի ներկայացրել:
Դատարանն արձանագրում է, որ առկա են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված նախապայմաններ քաղաքացիական գործով արագացված դատաքննություն կիրառելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-305-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով` դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Թիվ ԿԴ/8415/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի Զարեհ Ֆրեդերիկ Առաքելյանի ընդդեմ Դալար Գասարճեանի՝ ամուսնալուծության պահանջի մասին, կիրառել արագացված դատաքննություն:
2. Եզրափակիչ դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակել 2024 թվականի հունվարի 12-ին:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:


ԴԱՏԱՎՈՐ Ա. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13 փողոց, 1/1

Հեռ..` +374 222 2-69-26

Էլ. փոստ`