Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/8615/05/23 վարչական գործով դատական ծանուցագիր

21.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

«ՕԴԻՍԵՅ-ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ին
(ք. Երևան, Պուշկինի 43գ)

Սույն դատական ծանուցագրով Դուք հրավիրվում եք որպես երրորդ անձ ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք՝ «Մելլաթ» ՓԲԸ և «ՕԴԻՍԵՅ-ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ՝ 18.07.2006 թվականին «Մելլաթ» ՓԲԸ-ի անվամբ 3.271քմ մակերեսով հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և սեղանամատյանի գրառումներն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ «Մելլաթ» ՓԲԸ-ի և «ԴԻԴԱՍ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ-ի միջև 19.07.2006 թվականին կնքված պայմանագիրը և դրա հիման վրա 22.08.2006 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով նշանակված դատական նիստին, որը կկայանա 05.03.2024 թվականի ժամը 12:30-ին՝ ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 22):
Տեղեկացվում եք նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և (կամ) լիազորությունները հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐ Գ. ՍՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ` ՆԱՐԵ ՏՈՆՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 494807 /271/

Էլ. փոստ`