Թիվ ԵԴ2/28176/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
25.12.2023
Քաղաքացիական գործ
ԵԴ2/28176/02/23
Պատասխանող՝ Նարինե Սամվելի Միքայելյանին
Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Մանուշյան փող., 55 տուն
Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր` դատավոր Ա. Շիլաջյանը) թիվ ԵԴ2/28176/02/23 քաղաքացիական գործով 13.12.2023 թվականի «Նախնական դատական նիստ նշանակելու մասին» որոշումը:
Նախանական դատական նիստը տեղի կունենա 2024 թվականի հունվարի 22-ին, ժամը 14:30-ին՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի շենքում (հասցե` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10):
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցիչը այդ թվում լիազորությունները հավաստող պատշաճ փաստաթղթով:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Առդիր՝ 1 էջ:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա.ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հասցե` Հրաչյա Ներսիսյան 10
Հեռ..` 10287100
Էլ. փոստ`