Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/40075/02/22 քաղաքացիական գործով Նորայր Ալբերտի Մնացականյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

25.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Քաղաքացիական դատավարություն


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0058, ՀՀ, քաղաք Երևան, Հալաբյան փողոց 41 ա, հեռ.(010-511-813 (438)) www.court.am
ԴԴ8-2/Ե-____________________
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/40075/02/22

Հայցվոր՝ Անի Սարգսյանի ներկայացուցիչ
Հայկ Պետրոսյանին
(հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք․ Մասիս, Հերացու 26/15 )
Պատասխանող՝ Նորայր Մնացականյանին
(հասցե՝ Ֆրանիայի Հանրապետություն, Էդվարդ Էյդոն, 32 փողոց, Դեսին Շաղբյու 69150)

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում քննվող թիվ ԵԴ/40075/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի Անի Սարգսյանի ընդդեմ Նորայր Մնացականյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին, 19.10.2023 թվականին հրավիրված նախնական դատական նիստը չի կայանալու դատավորի տարեկան վերապատրաստման դասընթացներին մասնակցելու հիմքով, հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 04.01.2024թ., ժամը 14:30-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Աջափնյակ-2» նստավայրում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, թիվ «8» դատական նիստերի դահլիճ): ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Քաղաքացիական գործի վերաբերյալ դատավարական գործողություններին կարող եք ծանոթանալ www.datalex.am տեղեկատվական կայքի միջոցով:
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Տ․ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Հասցե` Հալաբյան 41Ա

Հեռ..` 010511438

Էլ. փոստ`