Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հա․ ՍՆԴ/0097/02/20 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը Դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում

25.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (Էրեբունի նստավայր)
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ և 99-րդ հոդված

ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
պարոն Ս․ Ղուկասյան
(Հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Տերյան փողոց, հ․ 44 )
Հարգելի պարոն Ղուկասյան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) (դատավոր Ա․Օհանյան) վարույթում է գտնվում հա. ՍՆԴ/0097/02/20 քաղաքացիական գործը:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով և հիմք ընդունելով այն, որ դատավարության մասնակիցը
 հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ
 նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ
 ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ
 դատավարության մասնակցի հասցեն անհայտ է ,
ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկվում է այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ տվյալ դեպքում դատարանը գործը քննում է նրա վերջին հայտնի հաշվառման վայրի և անձի վերջին հայտնի բնակության վայրի` համայնքի ղեկավարի կողմից ծանուցում ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն ստանալուց հետո:
Ուստի խնդրում եմ հնարավոր բոլոր միջոցներով, սույն ծանուցումը ստանալու օրվանից հետո ողջամիտ ժամկետում Ֆելիքս Նշանի Աբրահամյանին (հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Սարյան փողոց, շենք 10, բնակարան 11-12) տեղեկացնել Դատարանում հարուցված հա. ՍՆԴ/0097/02/20 քաղաքացիական գործի և դրա շրջանակներում ներքոհիշյալ գործողությունների վերաբերյալ.
 2024 թվականի ապրիլի 09-ին, ժամը՝ 12։00-ին ք․Երևան, Մովսես Խորենացու 162Ա հասցեում գտնվող դատարանի շենքի թիվ 7 դատական նիստերի դահլիճում հրավիրված է դատական նիստ:
V Սույն քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանում և գործին մասնակցող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ:

Հարգանքով՝
ԴԱՏԱՎՈՐ` Ա. ՕՀԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք․Երևան․ Մ․Խորենացու 162Ա

Հեռ..` +37410576784

Էլ. փոստ`