թիվ ԵԴ/5883/17/23 գործ
27.12.2023
Ժենիկ Սամվելի Մարգարյան
(ՀՀ, Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Անդրանիկի փող., շ. 17, բն. 32
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Ա. Դունամալյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/5883/17/23 գործն ըստ դիմումի՝ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցչի կողմից ներկայացված արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Արաբկիր» նստավայրում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10):
Միևնույն ժամանակ, պարզաբանվում է, որ Դուք կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում՝ դիմումը և դրան կից փաստաթղթերը, Դատարանի կայացրած որոշում(ներ)ը (դիմումը և այլ փաստաթղթերը ներկայացվում են Դատարանի գրասենյակի հասցեով՝ ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10):
Ի լրումն վերոգրյալի՝ պարզաբանվում է նաև.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն՝
1. գործին մասնակցող անձինք, նույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
2. Գործին մասնակցող անձինք ունեն և կրում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Հասցե` ք․ Երևան, Հրաչյա Ներսիսյան 10
Հեռ..` +374-10-209-092
Էլ. փոստ`