Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Երրորդ անձ Գոռ Ժորժիկի Մալխասյանին /ք. Երևան, Ավան, 4-րդ փողոց, 3-րդ նրբ., 8/1/ վարչական գործ թիվ ՎԴ/12345/05/21

27.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը /այսուհետ՝ Դատարան/ նախագահությամբ Արմեն Ներսիսյանի, քննարկելով ըստ հայցի Կարեն Մելսիկի Նիկողոսյանի երրորդ անձինք՝ Գոռ Ժորժիկի Մալխասյան, Տիգրան Ժորժիկի Մալխասյան, ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի քաղաքապետի՝ 16.12.2011թ.-ի թիվ 6533-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին վարչական գործը դատաքննության նշանակելու հարցը,

ՊԱՐԶԵՑ
Դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի Կարեն Մելսիկի Նիկողոսյանի, երրորդ անձինք՝ Գոռ ժորժիկի Մալխասյան, Տիգրան Ժորժիկի Մալխասյան, ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` Երևանի քաղաքապետի 16.12.2011թ.-ի թիվ 6533-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
15.11.2022 թվականին հրավիրվել է նախնական դատական նիստ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին։ Դատարանը գտնում է, որ սույն գործը նախապատրաստված է դատաքննության։
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ, 123-րդ, 127-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199 և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

ՈՐՈՇԵՑ

թիվ ՎԴ/12345/05/21 վարչական գործը նշանակել դատաքննության 2024 թվականի փետրվարի 14-ին, ժամը 14:30-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի շենքում, հասցե՝ ք. Երևան, Գ.Նժդեհի 23, թիվ 16-րդ դատական նիստերի դահլիճ:

Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` +37410-494-807/218/

Էլ. փոստ`