Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վարչական գործ թիվ ՎԴ/4809/05/22 Երրորդ անձ Արդաշ Զիրաքիին /ք. Երևան, Անտառային 132 շենք, բն. 8/

27.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ նախնական դատական նիստի՝ թիվ ՎԴ/4809/05/22 վարչական գործով ըստ հայցի Երվանդ Միսակի Պապիկյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք՝ Վարուժան Քեշիշյան, Արդաշ Զիրաքի, Ռոբերթ Ահանգարի՝ Երևան քաղաքի Արաբկիր Քեռու փողոցի թիվ 52/1 հասցեի անշարժ գույքի շինարարության ավարտման փաստով Երևան համայնքի 09.06.2017 թվականի թիվ 01/19-Ա-4158-194 ավարտական ակտը մասնակի՝ պատուհանների բացվածքների մասով անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Սույն գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 23-ին, ժամը 14:30-ին, Հայաստանի Հանրապետության՝ վարչական դատարանի՝ շենքում, հասցե՝ ք. Երևան, Գ.Նժդեհի 23, թիվ 16-րդ դատական նիստերի դահլիճ:

Ծանոթություն. Չներկայանալու հետևանքները
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի համաձայն դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կարգով ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն`
- Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելու և
խոչընդոտ չէ գործը քննելու համար։ Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա,որը վերադարձվում է դատարանին։
- Վկայի, փորձագետի և թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին:

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` +37410-494-807/218/

Էլ. փոստ`