Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/35454/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԴ/35454/02/19

Գոռ Մելսիկի Ավագյանին
/ք. Երևան, Արաբկիր 37-րդ փող., 10 տուն/

Մելսիկ Էդիկի Ավագյանին
/ք. Երևան, Արաբկիր 37-րդ փող., 10 տուն/




ԵԴ/35454/02/19

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14.11.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, մասնակցությամբ «Տրանսէլեկտրիկ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Լիլիթ Սարիբեկյանի, պատասխանող Մելսիկ Էդիկի Ավագյանի, դռնբաց դատական նիստում քննելով թիվ ԵԴ/35454/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի «Տրանսէլեկտրիկ» ՍՊԸ-ի ընդդեմ Գոռ Մելսիկի Ավագյանի, Մելսիկ Էդիկի Ավագյանի` վնասի հատուցման պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց

«Տրանսէլեկտրիկ» ՍՊԸ-ն 22.10.2019թ. հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Գոռ Մելսիկի Ավագյանի, Մելսիկ Էդիկի Ավագյանի` վնասի հատուցման պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Կ.Պետրոսյան) 27.10.2019թ. որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կ.Պետրոսյանի լիազորությունները դադարեցվելու հիմքով թիվ ԵԴ/35454/02/19 քաղաքացիական գործը 09.06.2021թ մակագրվել և 16.06.2021թ. հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 17.06.2021թ. որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 29.10.2021 թվականի որոշմամբ գործին մասնակցող անձանց միջև բաշխվել է ապացուցման պարտականությունը:
Թիվ ԵԴ/35454/02/19 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացիական գործն ըստ հայցի «Տրանսէլեկտրիկ» ՍՊԸ-ի ընդդեմ Գոռ Մելսիկի Ավագյանի, Մելսիկ Էդիկի Ավագյանի` վնասի հատուցման պահանջի մասին, նշանակել դատաքննության` 2024թ. մարտի 15-ին, ժամը 16:00-ին:

ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 010 24-01-61

Էլ. փոստ`