Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/2575/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԴ/2575/02/22

Պատասխանող Ֆլորա Արայի Քերոբյանին
ՀՀ, ք.Երևան, Նոր Նորք, Գայի պող. 9շ., բն. 4

Պատասխանող Ֆլորա Արայի Քերոբյանին
ՀՀ, Արմավիրի մարզ, Սարդարապատ, 11 փողոց, տուն 4

Պատասխանող Ֆլորա Արայի Քերոբյանին
ՀՀ, ք. Երևան, Չեխովի փողոց, 27 շենք, բնակարան 8





ԵԴ/2575/02/22
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈւԹՅՈՒՆԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01.12.2023թ. ք. Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քննելով թիվ ԵԴ/2575/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Հրաչյա Վաչիկի Հակոբյանի ընդդեմ Ֆլորա Արայի Քերոբյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Հրաչյա Վաչիկի Հակոբյանը 19.01.2022 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Ֆլորա Արայի Քերոբյանի՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ժ.Ասատրյան) 07.02.2022 թվականի որոշմամբ հայցադիմումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրք 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով վերադարձվել է:
Հրաչյա Վաչիկի Հակոբյանը կրկին հայցադիմում է ներկայացրել դատարան, որը 11.02.2022 թվականին մակագրվել է դատավոր Ռ. Բունիաթյանին, դատարվորի աշխատակազմին է հանձնվել 17.02.2022 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 22.02.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 04.07.2022 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 01.11.2022 թվականի արձանագրային որոշմամբ գործին մասնակցող անձանց միջև բաշխվել է ապացուցման պարտականությունը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, գործը համարելով դատաքննության նախապատրաստված, 30.03.2023 թվականին որոշում է կայացրել գործը դատաքննության նշանակելու մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը 17.11.2023 թվականին գործի քննությունը հայտարարել է ավարտված, իսկ գործի քննության արդյունքում կայացվելիք դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 2023 թվականի դեկտեմբերի 01-ը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ դատարանը, անհրաժեշտ համարելով պարզել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները, գործում առկա ապացույցները լրացուցիչ հետազոտելու միջոցով ոչ ավելի, քան մեկ անգամ կարող է վերսկսել գործի դատաքննությունը:
Գործի դատաքննությունը վերսկսելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում նշվում են դատաքննության ժամանակը և վայրը:
Սույն քաղաքացիական գործով հայցվոր Հրաչյա Վաչիկի Հակոբյանի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանը, հայցի հիմքում դնելով պատասխանողի՝ facebook.com կայքում իր անձնական էջում 07.12.2021 թվականին կատարված հրապարակումը, գտել է, որ դրանում առկա են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ, խնդրել է պատասխանող Ֆլորա Քերոբյանին պարտավորեցնել Հրաչյա Հակոբյանից հրապարակայնորեն խնդրել ներողություն՝ հետևյալ կերպ. «տեղադրել հրապարակում պատասխանողի Ֆեյսբուք սոցիալական կայքի անձնական էջում առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում, և հայտարարության վերնագիրը շարադրել այսպես՝ «Ես՝ Ֆլորա Քերոբյանս, ներողություն եմ խնդրում Հրաչյա Հակոբյանից», իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝ «07.12.2021թ-ին ես Ֆեյսբուք սոցիալական կայքի իմ անձնական էջում կատարել եմ հրապարակում պարոն Հակոբյանի վերաբերյալ: Հայտնում եմ, որ հրապարակումն իր մեջ պարունակում է վիրավորական արտահայտություններ Հրաչյա Հակոբյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Հակոբյանից»: Հրաչյա Վաչիկի Հակոբյանի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանը դատարանին խնդրել է նաև Ֆլորա Քերոբյանից հօգուտ Հրաչյա Հակոբյանի բռնագանձել 3.000.000 ՀՀ դրամ՝ որպես հրապարակման մեջ պարունակվող վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում:
Դատարանը փաստում է, որ հայցվորի ներկայացուցչի կողմից հայցադիմումին կից ներկայացվել է https://www.facebook.com/FloraKerobyan/posts/603021564282852 հղմամբ էջից կատարված արտատպվածքը, որտեղ որպես օգտատեր նշված է «Flora Kerobyan», մինչդեռ որպես պատասխանող նշված է «Ֆլորա Արայի Քերոբյան», սակայն գործի քննության ընթացքում հնարավոր չի եղել ապահովել պատասխանողի ծանուցումը, ուստի դատավարության ընթացքում պատասխանողի նույնականացում հնարավոր չի եղել կատարել, այսինքն՝ հնարավոր չի եղել պարզել, թե արդյոք «Flora Kerobyan» օգտատերը հանդիսանում է սույն քաղաքացիական գործով որպես պատասխանող նշված «Ֆլորա Արայի Քերոբյանը:
Գործի քննության ընցաքում «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի էլեկտրոնային տվյալների համադրման արդյունքում դատարանը պարզել է, որ Ֆլորա Արայի Քերոբյանը հաշվառված է «ՀՀ, Արմավիրի մարզ, Սարդարապատ, 11 փողոց, տուն 4» հասցեում, ուստի բացի հայցադիմումում նշված հասցեից, դատական ծանուցագրեր են ուղարկվել նաև այդ հասցեով, սակայն այդ հասցեով ևս հնարավոր չի եղել ապահովել Ֆլորա Արայի Քերոբյանի ծանուցումը:
«Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի էլեկտրոնային տվյալների համադրման արդյունքում դատարանը պարզել է նաև, որ Ֆլորա Արայի Քերոբյանը հանդիսանում է «Քերոբյան Ֆլորա» ՍՊԸ-ի տնօրեն, իսկ որպես Ֆլորա Արայի Քերոբյանի հասցե նշված է այլ հասցե, այն է՝ ՀՀ, ք. Երևան, Չեխովի փողոց, 27 շենք, բնակարան 8:
Դատարանը, նկատի ունենալով, որ դատավարության ընթացքում պատասխանողի նույնականացում հնարավոր չի եղել կատարել, գտնում է, որ վերոհիշյալ հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ է վերսկսել սույն քաղաքացիական գործի քննությունը՝ դատավարական փաստաթղթերն և ծանուցումները նաև ուղարկելով ՀՀ, ք. Երևան, Չեխովի փողոց, 27 շենք, բնակարան 8 հասցեով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 191-րդ և 200-րդ հոդվածներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Դատաքննության փուլով վերսկսել թիվ ԵԴ/2575/02/22 քաղաքացիական գործի քննությունն ըստ հայցի Հրաչյա Վաչիկի Հակոբյանի ընդդեմ Ֆլորա Արայի Քերոբյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին, և դատական նիստը նշանակել 30.01.2024 թվականին, ժամը 15:30-ին:


Դատավոր Ռ.Մ.Բունիաթյան

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 010 24-01-61

Էլ. փոստ`