Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/3690/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԴ/3690/02/20

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին
/ՀՀ, ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 43/





ԵԴ/3690/02/20

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20.11.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, մասնակցությամբ «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Շուշանիկ Թադևոսյանի, դռնբաց դատական նիստում քննելով թիվ ԵԴ/3690/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության` թիվ 1001 վերահաշվարկն և որպես հետևանք դրա հիման վրա «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի համար առաջացող վճարային պարտավորություններն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչը 06․02.2020 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության փակ բաժնետիրական ընկերության՝ թիվ 1001 վերահաշվարկն և որպես հետևանք դրա հիման վրա «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի համար առաջացող վճարային պարտավորություններն անվավեր ճանաչելու պահանջների մասին։
Հայցադիմումը 06.02.2020 թվականին մակագրվել է դատավոր Ս. Իսկանդարյանին, դատավորի աշխատակազմին է հանձնվել 10.02.2020 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս. Իսկանդարյան) 18.02.2020 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Հայցվորի կողմից 09.03.2020 թվականին հայցադիմումը կրկին ներկայացվել է Դատարան:
Հայցադիմումը 09.03.2020 թվականին մակագրվել է դատավոր Ս. Իսկանդարյանին, դատավորի աշխատակազմին է հանձնվել 10.03.2020 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս. Իսկանդարյան) 18.03.2020 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Իսկանդարյանի լիազորությունները դադարեցվելու հիմքով թիվ ԵԴ/3690/02/20 քաղաքացիական գործը մակագրվել է ինձ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 04.07.2022 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Պատասխանող «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը ստացել է քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռ. Բունիաթյանը 2023 թվականի ապրիլի 03-ից մինչև ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում գտնվել է ժամանակավոր անաշխատունակության վիճակում:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 14.04.2023 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և 2023 թվականի մայիսի 17-ին հրավիրվել է նախնական դատական նիստ:
Թիվ ԵԴ/3690/02/20 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացիական գործն ըստ հայցի «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության` թիվ 1001 վերահաշվարկն և որպես հետևանք դրա հիման վրա «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի համար առաջացող վճարային պարտավորություններն անվավեր ճանաչելու պահանջների մասին, նշանակել դատաքննության` 2024թ. մարտի 26-ին, ժամը 15:30-ին:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 010 24-01-61

Էլ. փոստ`