Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԿԴ/3371/02/13 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԿԴ/3371/02/13

Ռուբեն Քոչարին
ՀՀ, ք. Երևան, Դեմիրճյան փողոց, 27 շենք, բնակարան 4


ԵԿԴ/3371/02/13

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

21.11.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, մասնակցությամբ հայցվոր Իսկուհի Հարությունյանի, դռնբաց դատական նիստում, քննարկելով թիվ ԵԿԴ/3371/02/13 քաղաքացիական գործով ըստ հայցի Իսկուհի Հարությունյանի ընդդեմ Ռուբեն Քոչարի` հայրությունը ճանաչելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Իսկուհի Հարությունյանը 26.12.2013թ. հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Ռուբեն Քոչարի՝ հայրությունը ճանաչելու պահանջի մասին:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Է.Ավետիսյան) 08.01.2014թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Է.Ավետիսյան) 14.11.2014թ. որոշմամբ նշանակվել է դատագենետիկական փորձաքննություն և կասեցվել է գործի վարույթը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Է.Ավետիսյանի լիազորությունները դադարեցվելու հիմքով թիվ ԵԿԴ/3371/02/13 քաղաքացիական գործը 14.05.2020թ մակագրվել է ինձ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 18.05.2020թ. որոշմամբ գործն ընդունվել է վարույթ:
ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 24.01.2023թ. գրություն է ստացվել Դատարան՝ փորձաքննությունն անկատար թողնելու վերաբերյալ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 27.01.2023 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է:
Թիվ ԵԿԴ/3371/02/13 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
2018թ. ապրիլի 09-ին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը առաջին ատյանի դատարանում քննվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ Սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ և 1499-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացիական գործն ըստ հայցի Իսկուհի Հարությունյանի ընդդեմ Ռուբեն Քոչարի` հայրությունը ճանաչելու պահանջի մասին, նշանակել դատաքննության` 2024թ մարտի 01-ին, ժամը 14:30-ին:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 010 24-01-61

Էլ. փոստ`