Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/50185/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԴ/50185/02/21

«Ջի Էմ փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ին
/ՀՀ, ք.Երևան, Կամարակի փող., 2 նրբ., 40 տուն/

Լևոն Նալբանդյանին
/ ՀՀ, ք.Երևան, Պարոնյան փող., 4, 28/


ԵԴ/50185/02/21

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

02.11.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ.Մ.Բունիաթյանի, ծանոթանալով քաղաքացիական գործին ըստ հայցի «ՌԵՍՈ» ԱՓԲԸ-ի ընդդեմ «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ի, երրորդ անձ Լևոն Նալբանդյանի` եզրակացությունը անվավեր ճանաչելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«ՌԵՍՈ» ԱՓԲԸ-ն 04.11.2021թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ի` եզրակացությունը անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ռ.Ներսիսյան) 15.11.2021թ. որոշում է կայացրել հայցադիմումը վերադարձնելու մասին:
«ՌԵՍՈ» ԱՓԲԸ-ն 01.02.2022թ. կրկին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ի` եզրակացությունը անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ռ.Ներսիսյան) 10.02.2022թ. որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ռ.Ներսիսյան) 17.05.2022 թվականի որոշմամբ Լևոն Նալբանդյանը թիվ ԵԴ/50185/02/21 քաղաքացիական գործով ներգրավվել է որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ.Ներսիսյանը ժամանակավոր անաշխատունակ լինելու հանգամանքով պայմանավորված թիվ ԵԴ/50185/02/21 քաղաքացիական գործը 24.10.2023թ. մակագրվել է ինձ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:
Վերոգրյալի հիման վրա` դատարանը գտնում է, որ թիվ ԵԴ/50185/02/21 քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ և հրավիրել նախնական դատական նիստ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասով և 125-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/50185/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի «ՌԵՍՈ» ԱՓԲԸ-ի ընդդեմ «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ի, երրորդ անձ Լևոն Նալբանդյանի` եզրակացությունը անվավեր ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում՝ 23.01.2024-ին, ժամը 10:30-ին, հրավիրել նախնական դատական նիստ:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 010 24-01-61

Էլ. փոստ`