Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/48956/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԴ/48956/02/22

Գարեգին Մինասի Սարիբեկյանին
/ՀՀ, ք. Երևան, Նանսենի փողոց, 16/1 շենք, 2 բնակարան/


ԵԴ/48956/02/22

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

17.11.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, դռնբաց դատական նիստում քննելով թիվ ԵԴ/48956/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Գարեգին Մինասի Սարիբեկյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց

«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն 20.09.2022 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Գարեգին Մինասի Սարիբեկյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասի, որը 26.09.2022 թվականին հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28.09.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28.09.2022 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը բավարարվել է: Դատարանը որոշել է հայցագնի՝ 4.687.421,60 ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանողին պատկանող գույքի վրա, բացառությամբ «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերության բանկային հաշիվների:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժնի հարկադիր կատարող Մելինե Հարությունյանի կողմից 21.10.2022 թվականին կայացված կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը դատարան է մուտքագրվել 09.11.2022 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 15.02.2023 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Թիվ ԵԴ/48956/02/22 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացիական գործն ըստ հայցի «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Գարեգին Մինասի Սարիբեկյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, նշանակել դատաքննության` 2024թ. փետրվարի 09-ին, ժամը 10:20-ին:

ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 010 24-01-61

Էլ. փոստ`