Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/9286/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԴ/9286/02/23

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին
ք.Երևան, Աբովյան 66ա



ԵԴ/9286/02/23

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27.11.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, մասնակցությամբ հայցվոր Արեն Ռազմիկի Վարդերեսյանի, դռնբաց դատական նիստում քննելով թիվ ԵԴ/9286/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի Արեն Ռազմիկի Վարդերեսյանի ընդդեմ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության` հաշվարկ-ծանուցումն անվավեր ճանաչելու և գումարի բռնագանձման պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Արեն Ռազմիկի Վարդերեսյանը 13․03․2023 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության` հաշվարկ-ծանուցումն անվավեր ճանաչելու և գումարի բռնագանձման պահանջների մասին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 15.03.2023 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 22․03․2023 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է։
Արեն Ռազմիկի Վարդերեսյանը 17․07․2023 թվականին կրկին է հայցադիմումը ներկայացրել դատարան։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 26.04.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Պատասխանող «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը ստացել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 15.06.2023 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Թիվ ԵԴ/9286/02/23 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացիական գործն ըստ հայցի Արեն Ռազմիկի Վարդերեսյանի ընդդեմ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության` հաշվարկ-ծանուցումն անվավեր ճանաչելու և գումարի բռնագանձման պահանջների մասին, նշանակել դատաքննության` 2024թ. մարտի 26-ին, ժամը 14:30-ին:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 010 24-01-61

Էլ. փոստ`