Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/28526/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԴ/28526/02/21

«Յունիբանկ» ԲԲԸ-ին
/ՀՀ, ք.Երևան, Չարենցի 12, թիվ 53, թիվ 1-5/

ԵԴ/28526/02/21

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

07.11.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, դռնբաց դատական նիստում քննելով թիվ ԵԴ/28526/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Վարդևան Ալբերտի Պետրոսյանի ընդդեմ «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության` իրավունքի խախտման փաստը հաստատելու և 300.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց

Վարդևան Ալբերտի Պետրոսյանը 28.06.2021թ. հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության՝ իրավունքի խախտման փաստը հաստատելու և 300,000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջների մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ա.Սուքոյան) 09.07.2021 թվականին որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Սուքոյանի լիազորությունները դադարեցվելու հիմքով թիվ ԵԴ/28526/02/21 քաղաքացիական գործը 21.04.2023թ. մակագրվել և 27.04.2023թ. հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 03.05.2023 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և հրավիրվել է նախնական դատական նիստ:
Թիվ ԵԴ/28526/02/21 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացիական գործն ըստ հայցի Վարդևան Ալբերտի Պետրոսյանի ընդդեմ «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության` իրավունքի խախտման փաստը հաստատելու և 300.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջների մասին, նշանակել դատաքննության` 2024թ. փետրվարի 12-ին, ժամը 10:20-ին:

ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 010 24-01-61

Էլ. փոստ`