Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«29» դեկտեմբերի 2023թ. Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/41530/02/23 Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ ՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԱՐՇԱԼՈՒՅՍ ՂԱԶԱԶՅԱՆԻՆ /ք․ Երևան, Արաբկիր, Հ․ Սահյան փողոց 102/4/

29.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
ՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԱՐՇԱԼՈՒՅՍ ՂԱԶԱԶՅԱՆԻՆ
/ք․ Երևան, Արաբկիր, Հ․ Սահյան փողոց 102/4/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Մալվինա Հարությունյան) 14.12.2023թ. որոշմամբ վարույթ է ընդունվել Գրետա Գրիգորի Հարությունյանի և Սուսաննա Գրիգորի Ղրմաջյանի ընդդեմ Արաքսյա Պետրոսյանի, Աշոտ Պետրոսյանի, Վալյա Պետրոսյանի, Էլմիրա Անտոնյանի, Սվետա Սիմոնյանի, Արշալույս Ղազազյանի, Գևորգ Անտոնյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ հայցվորների բաժինը որոշելու պահանջի մասին հայցադիմումը, որն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:

Հասցե` Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 010240833

Էլ. փոստ`