Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/42399/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

04.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Դիմող՝ Արթուր Պողոսյանին
(ք. Երևան, Նորագավիթ 2-րդ փողոց, տուն 23)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 29.09.2023 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/42399/02/22 դատական գործով, ըստ դիմումի Արթուր Պողոսյանի, Ասյա Քյասինյանի՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջի մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից 10.01.2023 թվականին կայացված վճռի դեմ Երևան համայնքի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Արթուր Պողոսյանին վերաքննիչ բողոքում նշված՝ ք. Երևան, Նորագավիթ 2-րդ փողոց, տուն 23 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.09.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերադարձվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ «Չի պահանջվել» նշումով:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ԵԴ/42399/02/22 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.09.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` 010-49-48-11/311

Էլ. փոստ`