Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/3902/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

04.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով,ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով


Պատասխանող՝ Մարինե Սպարտակի Սահակյանին
(հասցե՝ Տավուշի մարզ, ք. Իջևան, Բլբուլյան փ., 4 նրբ., տուն 13)

Ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության ընդդեմ Մարինե Սպարտակի Սահակյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ՏԴ/3902/02/23 քաղաքացիական գործով 29.12.2023 թվականին հայցվորի ներկայացուցչի կողմից դատարան է ներկայացվել միջնորդություն՝ հայցից հրաժարվելու մասին, իսկ դատավորի աշխատակազմին հանձնվել է 04.01.2024 թվականին:
Հայցից հրաժարվելու մասին դիմումը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննարկելու նպատակով 2024 թվականի հունվարի 16-ին, ժամը 15:30-ին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջան քաղաքի նստավայրում (ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15, թիվ 1 նիստերի դահլիճ) հրավիրել դատական նիստ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող և լիազորությունները հավաստող փաստաթղթերով:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ն. ՕՀԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15

Հեռ..` +374 (268) 2-71-12

Էլ. փոստ`