Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/3735/05/23

04.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական գործ
թիվ ՎԴ/3735/05/23
N_______________
22 նոյեմբերի 2023թ.
Երրորդ անձ «Վայնփարք Արմենիա» ՍՊԸ-ին
Հասցե՝ ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Նորակերտ, փ.4, տուն 7

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Անի Չիլինգարյան) վարույթում քննվող թիվ ՎԴ/3735/05/23 վարչական գործով (Արմեն Վոլոդյայի Սմբատյանն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի, երրորդ անձ՝ «Վայնփարք Արմենիա» ՍՊԸ՝ վերջինիս «թիվ 20220751 հայտի ներքո հայտարկված ARAR ապրանքային նշանը ԱԾՄԴ 33-րդ դասի ապրանքների համար գրանցելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին) հաջորդ նախնական դատական նիստը տեղի կունենա 2024 թվականի հունվարի 16-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, թիվ 23 նիստերի դահլիճ):
Դուք հրավիրվում եք մասնակցելու նշանակված նախնական դատական նիստին՝ որպես երրորդ անձ։ Դատական նիստին անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ ներկայացուցչի միջոցով դատական նիստին մասնակցելու դեպքում՝ նաև լիազորագիր կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ։
Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված լինելու, սակայն դրան չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ (ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 89, մաս 2):
Միաժամանակ, ուղարկվում է վերոնշյալ վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 28.06.2023թ. Որոշումը, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու, հայցադիմումը վարույթ ընդունելու, երրորդ անձ ներգրավելու, ապացույց պահանջելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին (ընդամենը 4 (չորս) թերթ):

Դատավորի գործավար Լիլի Սուքիասյան

Հասցե` ք. Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 49-48-07 /237/

Էլ. փոստ`