Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/4742/05/23 վարչական գործով դատական ծանուցագիր

08.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վարչական դատարան
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված







ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

0026, ք. Երևան, Գարեգին Նժդեհի փող. 23, հեռ.՝ (+37410)-49-48-07,
Էլ. փոստ՝ varchakan@court.am
ԴԴ-9-Ե-___________ 0026 ք.Երևան, Գ.Նժդեհի 23
Վարչական գործ թիվ ՎԴ/4742/05/19 «04» հունվարի 2024թ.

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Երրորդ անձ՝ Արծրուն Գալստյանին
(ք. Երևան, Գ. Նժդեհի 48/2)

Դուք, որպես երրորդ անձ, հրավիրվում եք ըստ հայցի Ռաֆիկ Դավթյանն ընդդեմ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի, երրորդ անձինք՝ ՀՀ կադաստրի կոմիտե և Արծրուն Գալստյան՝ ՀՀ Սյունիքի մարզի Ալվանք համայնքի ավագանու 11.04.2016 թվականի թիվ 16Ա որոշման 2-րդ կետը և 16.05.2016 թվականի թիվ 37 որոշումն անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք` ՀՀ Սյունիքի մարզի Ալվանք գյուղական համայնքի և Արծրուն Օնիկի Գալստյանի միջև կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը և Արծրուն Օնիկի Գալստյանի անվամբ 25.06.2016 թվականի կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով նշանակված նախնական դատական նիստին, որը տեղի է ունենալու 12.03.2024 թվականին, ժամը 15:30-ին՝ ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 12):
Միաժամանակ, տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։
Բացի այդ, հայտնվում է, որ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:

ԴԱՏԱՎՈՐ Վ. ՄԻՔԱԵԼՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՇՈՒՇԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-494807 /216/

Էլ. փոստ`