Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԳԴ1/0062/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման և դատական նիստ նշանակելու մասին

09.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս:

Քաղաքացիական գործով պատասխանող
Երվանդ Հայկի Գասպարյանին
/հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Մադինա, 1-ին փող., 84 տուն/


Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սյուզաննա Պողոսյանի վարույթում է գտնվում թիվ ԳԴ1/0062/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի Լիա Ժիրայրի Դեմիրճյանի ընդդեմ Երվանդ Հայկի Գասպարյանի, Հայկ Գևորգի Գասպարյանի, Արծվիկ Հարությունի Գասպարյանի, Եգոր Հայկի Գասպարյանի և Գևորգ Հայկի Գասպարյանի՝ բռնագանձում տարածելու համար համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինը առանձնացնելու, իսկ անհնարինության կամ դրանց դեմ համատեղ սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկվելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների միջև բաժիններին համապատասխան բաշխելու և Երվանդ Հայկի Գասպարյանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Տեղեկացնում ենք, որ սույն քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2024 թվականի հունվարի 25-ին, ժամը 14:10-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գավառ քաղաքի նստավայրում (հասցե՝ ք. Գավառ, Սայադյան 18, 3-րդ հարկ):
Առաջարկում ենք նշված օրը և ժամին գործի քննությանն ապահովել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը (անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով՝ դրա առկայության դեպքում, իսկ ներկայացուցիչը՝ պատշաճ կարգով տրված լիազորագրով)։
Տեղեկացվում է, որ դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված կողմերի չներկայանալը կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելն արգելք չէ գործի քննության համար (նման դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ):

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՓԻՆԱՉՅԱՆ


Հասցե` ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (0264)- 2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`